Կարեն Սարգսյանն ազատվել է հատուկ հանձնարարությունների գծով Արցախի նախագահի ներկայացուցչի պաշտոնից

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` Կարեն Սարգսյանն ազատվել է հատուկ հանձնարարությունների գծով Արցախի Հանրապետության Նախագահի ներկայացուցչի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն:

«Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Հայերեն English Русский