Ազատ ոճային հայ ըմբիշները 8 մեդալ են նվաճել Ուկրաինայի միջազգային մրցաշարում

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի Խարկով քաղաքում կայացել է ըմբիշ Հովհաննես Սահակյանին նվիրված հուշամրցաշար, որին մասնակցել են նաև հայ ազատ ոճային ըմբիշները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մրցաշարին, Հայաստանից բացի, մասնակցել են նաև Վրաստանը,Ուկրաինան և Մոլդովան։Ոսկե մեդալակիրներ են դարձել Արսեն Հարությունյանը (61 կգ), Նարեկ Սիրունյանը (70 կգ) և 92 կգ քաշային Մարզպետ Գալստյանը։

Մեդալներ են նվաճել նաև Կարեն Զուրաբյանը (57 կգ), Գոռ Գրիգորյանը (61 կգ), Վարդգես Կարապետյանը (65 կգ), Անդրանիկ Գաբրիելյանը (74 կգ) և 125 կգ քաշային Հովհաննես Մաղաքյանը:

Հովհաննես Սահակյանը, որը ծնվել է 1946 թ, Խարկովում, իր կարճատեւ կարիերայի ընթացքում դարձել է Ուկրաինայի հնգակի չեմպիոն, ԽՍՀՄ գավաթակիր: Նա եղել է 1972 թ օլիմպիական խաղերի ԽՍՀՄ հավաքականի անդամ, սակայն 1971-ին ողբերգական մահը ընդհատել է անվանի ըմբիշի կյանքը:

Հայերեն العربية Русский

«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ

Թարգմանչական արվեստը՝ պատուհան դեպի այլ երկրներ. Հայաստանի գրողների միությունը Թարգմանչաց տոնը նշանավորեց «Կանթեղ» մրցանակաբաշխությամբ

Հոկտեմբերի 12-ի միջոցառումների անոնս

Հոկտեմբերի 11-ի միջոցառումներ

Հունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդես

Գյումրիում կանցկացվի «Բանկերը և փոքր ու միջին բիզնեսը մեկ տեղում» էքսպոն

Երևանում բացվել է Մհեր Մկրտչյանի արձանը

Զելենսկին Կիևի հարձակման ենթարկվելուց հետո քննադատել է ռուսական նավթամթերքի արտահանման սահմանափակումների թուլացումը

Փենսիլվանիայում հրաձգության հետևանքով ինը մարդ է զոհվել, այդ թվում՝ երկու երեխա

Մայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիներն ու անվտանգության երաշխիքները