Արցախ

«Ազատ հայրենիք» կուսակցությունն իր դիրքորոշումը կարտահայտի համագումարով. Արայիկ Հարությունյանն՝ Արցախում նախագահական ընտրությունների մասին

1 րոպեի ընթերցում

«Ազատ հայրենիք» կուսակցությունն իր դիրքորոշումը կարտահայտի համագումարով. Արայիկ Հարությունյանն՝ Արցախում նախագահական ընտրությունների մասին

ԵՐԵՎԱՆ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի «Ազատ հայրենիք» կուսակցությունը 2020 թվականին կայանալիք նախագահական ընտրություններում իր դիրքորոշումն արտահայտելու է համագումարով: Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում «Արմենպրես»-ի «պատրաստվո՞ւմ եք առաջադրվել առաջիկա նախագահական ընտրություններին» հարցին ի պատասխան այս մասին ասաց կուսակցության ղեկավար, Արցախի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը:

Նրա խոսքով՝ համագումարը նախնական տվյալներով կայանալու է սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին: «Ես իրավունք չունեմ ասելու այո կամ ոչ: Համագումարը պիտի որոշի: Ասեմ այո, բայց վաղը համագումարը այդ լիազորությունը չտա և թեկնածու առաջարկի ուրիշին, ճի՞շտ կլինի։ Կամ եթե ասեմ ոչ, բայց վաղը հակառակը լինի»,-ասաց նա

Արայիկ Հարությունյանը վստահեցրեց, որ «Ազատ հայրենիք» կուսակցությունը, որն ինքն է ղեկավարում և որն Արցախի առաջատար քաղաքական ուժն է, միանշանակ հայտարարել է, որ մասնակցելու է նախագահական ընտրությունների:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում