Տիգրան Խաչատրյանը հանդիպել է ԵՄ Արևելյան գործընկերության հարցերով հատուկ դեսպաններին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը հանդիպել է Եվրոպական միության անդամ երկրների` Արևելյան գործընկերության հարցերով հատուկ դեսպաններին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախարարը կարևորել է հանդիպումը եվրոպացի գործընկերների հետ տեղեկատվության փոխանակման տեսանկյունից։ Տիգրան Խաչատրյանը ներկայացրել է Հայաստանի կառավարության ծրագրի հիմնական տնտեսական առաջնահերթությունները և գործադիրի մոտեցումներն այնպիսի ուղղություններում, ինչպիսիք են հավասար մրցակցային պայմանները, ազատ մուտքը դեպի շուկաներ, տնտեսական մրցունակությունը, արտադրողականությունը և այլն։

Պատասխանելով դեսպանների հարցերին՝ նախարարը նշել է, որ ներառական տնտեսական աճը կառավարության և կառավարության ծրագրի ամենակարևոր սկզբունքներից մեկն է։ Պատասխանելով տնտեսական աճի ցուցանիշի վերաբերյալ հարցին՝ նախարարն ընդգծել է, որ էական է տնտեսական աճի որակը և հավելել, որ Հայաստանի տնտեսական կյանքում տեղի ունեցող փոփոխությունները և բարեփոխումները պետք է ազդեն նաև տնտեսական աճի կառուցվածքի վրա։

Նախարարը պատասխանել է դեսպանների մի շարք այլ հարցերի, որոնք առչնվում էին գործարար միջավայրին, ՓՄՁ զարգացմանը, արտաքին առևտրի կառուցվածքին, կանաչ տնտեսությանը և այլն։ Անդրադառնալով գորածարար միջավայրին և համապատասխան կարգավորումներին՝ նախարարը ներկայացրել է Հայաստանի վերաբերյալ եզրակացությունները գործարարությամբ զբաղվելու զեկույցեներում և նշել, որ անհրաժեշտ է վերացնել այն բոլոր կարգավորումները, որոնք էական ազդեցություն չունեն հասարակական կյանքի վրա, սակայն բիզնեսի համար բեռ են և էապես նվազեցնել այլ կարգավորումների ֆինանական և ժամանակային բեռը։ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարը կարևորել է նաև կառավարության կողմից ձեռնարկվող փոփոխությունների ազդեցության արագության մեծացումը տնտեսական կյանքի վրա։

Տիգրան Խաչատրյանը պատասխանել է նաև Հայաստանի տնտեսության՝ զարգանալու մեծ ներուժ ունեցող ճյուղերի վերաբերյալ հարցին, ներկայացրել չօգտագործված հնարավորություններն իրացնելու և արտադրողականությունը բարձրացնելու հեռանկարները։

Ավստրիայի Հանրապետության Եվրոպայի, ինտեգրման և արտաքին գործերի դաշնային նախարարության Արևելյան գործընկերության հարցերով հատուկ բանագնաց Թոմաս Բուխսբաումը պատվիրակության անունից շնորհակալություն է հայտնել Տիգրան Խաչատրյանին հանդիպման համար և նշել, որ բարձր են գնահատում պրոֆեսիոնալ կարծիքը և համապարփակ տեղեկատվության տրամադրումը։

Հայերեն

ONEX-ը գործարկեց ROXY-ին՝ Հայաստանում առաջին օնլայն գնումների AI օգնականին

Ղարաբաղում վառելիքի պահեստի պայթյունի զոհերի ընտանիքներին հատուկ կարգավիճակ տալու հարցով լուծում դեռ չի գտնվել. Թորոսյան

Եվրոպական մի շարք ընկերություններ հայտնել են սուպերմարկետների սառնարանների վրա նոր կիբերհարձակումների մասին

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ - 02/11/26

Ասիական ինդեքսներ - 02/11/26

2027-ին նախատեսվում է ներդնել տարեցների խնամատարության ծրագիր

«Քաղաք՝ քաղաքի ներսում». եզակի կոնցեպտով համալիր՝ Դիլիջանում

Անհուսալի վարկեր ունեցող քաղաքացիների աջակցության ծրագիրը շարունակելու հարցը քննարկվում է. Թորոսյան

Տրանսպորտային միջոց վարելու իրավունք չունեցող Գ.Թ.-ի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Աշխատանքի և բարեկեցության նախարարության 2027 թվականի բյուջեն կկազմի 1 տրիլիոն 84 միլիարդ դրամ