Մահացել է երգիչ Սերգեյ Զախարովը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 68 տարեկան հասակում սրտի անբավարարությունից մահացել Է խորհրդային եւ ռուսաստանցի Էստրադային երգիչ Սերգեյ Զախարովը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, փետրվարի 14-ին ՏԱՍՍ-ին հայտնել Է արտիստի շրջապատի մի աղբյուր:

«Սերգեյ Գրիգորեւիչը վախճանվել Է,-ասել Է գործակալության զրուցակիցը՝ չճշտելով մահվան ամսաթիվը:-Նա մահացել Է սրտի անբավարարությունից»:

Երգչի հետ հրաժեշտի ժամանակը եւ վայրը առայժմ որոշված չեն:

Զախարովը ծնվել Է 1950 թվականի մայիսի 1-ին Նիկոլաեւում: 1971 թվականին Մոսկվայում ընդունվել Է Գնեսինների անվան երաժշտական կոմեդիայի ուսումնարան, իսկ երկու տարի անց տեղափոխվել Է Լենինգրադի երաժշտական ուսումնարան:

1974 թվականին նվաճել Է «Ոսկե Օրփեոս» միջազգային մրցույթի առաջին մրցանակը: 1975 թվականին գլխավոր դերերից մեկն Է խաղացել «Երկնային ծիծեռնակներ» երաժշտական ֆիլմում:

Տարբեր տարիների Սերգեյ Զախարովն աշխատել Է Լենինգրադի մյուզիք-հոլլում եւ Ռուսաստանի մի քանի քաղաքների ֆիլհարմոնիաներում, հյուրախաղերով եղել Է աշխարհի 42 երկրներում: Լայն հանդիսատեսին հայտնի Է «Երեք ճերմակ նժույգներ», «Տատյանայի օրը», «Ծաղկել են քրիզանթեմները», «Մոսկովյան պատուհաններ», «Սեւ աչեր» հիթերով:

Հայերեն Русский

Վարդենիսում էլեկտրաշչակներ են գործարկվելու

Վարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը