Քաղաքականություն

Վարչապետը նկատում է խորհրդարանական վերահսկողության մեխանիզմների ավելացում

1 րոպեի ընթերցում

Վարչապետը նկատում է խորհրդարանական վերահսկողության մեխանիզմների ավելացում

ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության անդամների հաշվետվողականությունը խորհրդարանին աննախադեպ է համարում գործադիրի ձևավորումից հետո նման կարճ ժամկետում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Փաշինյանը նման տեսակետ հայտնեց ԱԺ ամբիոնից` պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանի` սուպերվարչապետական համակարգի վերաբերյալ դիտարկմանը:

«Հայաստանում խորհրդարանի դերն ու վերահսկող գործառույթները մեծանում են: Համենայնդեպս, այն ակտիվությունը, որով կառավարության անդամները շփվում են և հաշվետու են լինում խորհրդարանական խմբակցություններին, եթե աննախադեպ չէ, ապա գոնե աննախադեպ է ժամկետի և խտության առումով: Եվ դա միանշանակ գնալով կմեծանա»,-ասաց վարչապետը:

Նա նշեց, որ կառավարությունը և անձամբ ինքը շահագրգռված են, որ խորհրդարանական վերահսկողության մեխանիզմներն առավել գործուն լինեն: Վարչապետը դա, ըստ էության, օգտակար համարեց նաև կառավարության ղեկավարության համար, որպեսզի լիարժեք տիրապետեն, թե ինչ է տեղի ունենում պետական կառավարման համակարգում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում