Հրանտ Մաթևոսյանի ծննդյան օրը գրչակիցներն ու նրա արվեստի երկրպագուները ծաղիկներ խոնարհեցին գրողի շիրիմին

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հրանտ Մաթևոսյանի ծննդյան օրը` փետրվարի 12-ին, նրա գործընկերները, արվեստը գնահատողները այցելեցին Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոն` ծաղիկներ խոնարհելով մտավորականի շիրիմին:

«Հրանտ Մաթևոսյանը մեր ժամանակների լավագույն արձակագիրներից էր: Երբ նրա գործերը հրատարակվեցին ռուսերեն, թարգմանվեցին այլ լեզուներով, և նա մեծ ճանաչման արժանացավ ոչ միայն հայ գրողների շրջանում, այլև Խորհրդային Միության տարածքում, Եվրոպայում: Գրողի ժառանգությունը բովանդակային իմաստով պետք է ընկալել. կարող են լինել բազմահատոր գործեր, բայց անկարևոր բովանդակային իմաստով, այնինչ Մաթևոսյանի ստեղծած ամեն մի ակնարկ անգամ, փոքր մի էսսե հսկայական խորություն ունի: Հրանտ Մաթևոսյանը մեր ապագայում գործող գրական-գեղարվեստական հրաբուխներից մեկն է»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը:

Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի տնօրեն Կարո Վարդանյանի խոսքով` Հրանտ Մաթևոսյանի ստեղծագործությունները շատ խորն են ու բազմաշերտ: «Եթե ընթերցասեր ժամանակներում մենք լիովին չընկալեցինք Մաթևոսյանին, ապա այսօր նա ավելի է հեռացել մեզանից: Մեր ժամանակները մակերեսի ժամանակներ են, դյուրամարս երևույթների ժամանակներ են: Մենք չհասկացանք ու չգիտակցեցինք, թե ինչպիսի լեգենդ ունենք»,-ընդգծեց Վարդանյանը:

Մաթևոսյանի որդին, «Հրանտ Մաթևոսյան» մշակութային-բարեգործական հիմնադրամի ղեկավար Դավիթ Մաթևոսյանն անդրադարձավ «Հրանտ Մաթևոսյան» մշակութայինկենտրոն-թանգարանիխնդիրներին և ասաց, որ կենտրոնի բարելավման վերաբերյալ կոնկրետ քայլեր չեն արվել: «Շինարարությունը վատ վիճակում է: Մեր հիմնադրամն իր սուղ միջոցներն է հատկացնում կենտրոնի կոմունալ ծախսերին և պահակների գումարը վճարելուն: Հաջորդ տարի Մաթևոսյանի 85-ամյակն է, և մեր կառավարության, երկրի, ժողովրդի պատվի հարցն է պահպանել նրա ժառանգությունը»,- եզրափակեց Դավիթ Մաթևոսյանը:

Հրանտ Մաթևոսյանը ծնվել է Լոռվա Ահնիձոր գյուղում 1935 թվականին: Սովորել է Երևանի մանկավարժական ինստիտուտում: 1958-1962 թվականներին աշխատել է «Սովետական գրականություն» ամսագրում և «Գրական թերթում» որպես սրբագրիչ: Գրական ասպարեզ է իջել 1961 թվականին լայն արձագանք գտած «Ահնիձոր» ակնարկով։ Անդրանիկ ժողովածուն՝ «Օգոստոսը», լույս է տեսել 1967-ին: 1996-2000 թվականներին նախագահել է Հայաստանի գրողների միությունը:

Մաթևոսյանի երկերի հիման վրա և նրա սցենարներով նկարահանվել են «Մենք ենք, մեր սարերը», «Օգոստոս», «Աշնան արև», «Տերը» գեղարվեստական կինոնկարները, բեմադրվել են «Մեծ աշխարհի մեր անկյունը», «Չեզոք գոտի», «Մեծամոր» և այլ գործեր: Նրա երկերը թարգմանվել են շուրջ 40 լեզվով: Հրանտ Մաթևոսյանը մահացել է 2002 թվականին Երևանում: 2004-ին Հայաստանի գրողների միությունը սահմանել է Մաթևոսյանի անվան մրցանակ: Մաթևոսյանի անունով Երևանում կոչվել են դպրոց և փողոց:

Հայերեն Русский

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն