Գյուղատնտեսության ապահովագրության ծրագրի առաջին փուլը կմեկնարկի Արարատի և Արմավիրի մարզերում

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության կառավարության նախաձեռնած գյուղատնտեսության ապահովագրության ծրագրի առաջին փուլի մեկնարկը նախատեսվում է այս տարի՝ Արարատի և Արմավիրի մարզերում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին փետրվարի 12-ին Ազգային ժողովում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանի հարին:

«Գյուղատնտեսության ապահովագրության հետ կապված մենք այս տարի նախատեսում ենք արդեն մեկնարկել գործընթացն Արարատի և Արմավիրի մարզերում և ապահովագրության հնարավորություն ընձեռել մի քանի մշակաբույսերի՝ մասնավորապես ծիրանի և խաղողի համար, և մի քանի դեպքերի՝ կարկտահարության, ցրտահարության և հրդեհների համար: Այդ առաջին փուլի գործարկման արդյունքներով մենք դրա հետագա ճակատագիրը կորոշենք»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետը նշեց՝ քանի որ այդ երկու մարզերն ամենախոշորն են գյուղատնտեսական առումով, այդտեղ ծրագրի հաջողությունը իրավիճակի փոփոխություն կարձանագրի:

Հայերեն

ՀՀ-ում խոսքի ազատության վիճակի և լրագրողների ու ԶԼՄ-ների իրավունքների խախտումները

Թանկարժեք վիրահատություն, դեղորայք. առողջության ապահովագրությամբ ամենաշատ կատարված ծախսերը

Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 5346-ի

Առողջության համընդհանուր ապահովագրության շնորհիվ շուրջ 54 տոկոսով ավելացրել է ընտանեկան բժիշկների վարձատրությունը

Հորմուզի նեղուցում վճարի գանձումը կարող է վտանգավոր նախադեպ ստեղծել աշխարհի մյուս մասերի համար. Ռուբիո

Հայաստանի ռազմական 2 բուհ դարձել են Եվրոպական անվտանգային և պաշտպանական քոլեջի ասոցացված գործընկերներ

Առողջության համընդհանուր ապահովագրության շահառուների թիվը հասել է շուրջ 1,8 միլիոնի

Էրդողանը շնորհավորել է Սանչեսին ֆուտբոլի աշխարհի առաջնությունում Իսպանիայի հավաքականի հաղթանակի առթիվ

ՀՀ վարչապետի տիկինն Ադիս Աբեբա այցի շրջանակում հյուրընկալվել է Եթովպիայի առաջին տիկնոջ կողմից

Թրամփը հաստատել է միջուկային համաձայնագիրը, որը Սաուդյան Արաբիային թույլ կտա ուրան հարստացնել. AP