Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը ներկա են գտնվել Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգին

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանն Արամ Խաչատրյան համերգասրահում ներկա են գտնվել Էդուարդ Թոփչյանի գլխավորած Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, համերգին հնչել են Պյոտր Չայկովսկու 6-րդ սիմֆոնիան, Պեցցո կապրիչոզոն և Ռոկոկո թեմայով վարիացիաները թավջութակի և նվագախմբի համար:

Համերգին հանդես է եկել նաև թավջութակահար Անաստասիա Կոբեկինան:

Հայերեն العربية English Français Русский