Քաղաքականություն

ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի փոխնախագահ ընտրվեց Արտակ Մանուկյանը

1 րոպեի ընթերցում

ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի փոխնախագահ ընտրվեց Արտակ Մանուկյանը

ԵՐԵՎԱՆ, 11 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը նախագահի տեղակալ ընտրեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Մանուկյանն ընտրվեց հանձնաժողովի առաջին նիստում:

«Արտակ Մանուկյանը խորհրդարանական աշխատանքի փորձ ունի տարբեր ձևաչափերով: Նա փորձ ունի նաև միջազգային հարթակներում»,-ասաց հանձնաժողովի նախագահ, «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը:

Նա նշեց` այս առումով ուրախ է աշխատել նման մասնագետի հետ:

Մանուկյանը քվեարկությամբ ընտրվեց միաձայն:

Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը կազմված է տասը անդամից:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում