Քաղաքականություն

ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնը տրվեց ընդդիմությանը

1 րոպեի ընթերցում

ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնը տրվեց ընդդիմությանը

ԵՐԵՎԱՆ,11 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը միաձայն ընտրվեց հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ փետրվարի 11-ին տեղի ունեցած նիստում նրա թեկնածությունն առաջադրեց ընդդիմադիր խմբակցությունը:

«Մեր հանձնաժողովը շատ մեծ աշխատանքներ ունի անելու: Բազմաթիվ դժգոհություններ կան, օրինակ, խոշորացման (համայնքների-խմբ.) հետ կապված: Նոր չափորոշիչներ պետք է մշակենք, որ խոշորացումից դժգոհություններ չունենանք: Բնապահպանության ծանր վիճակին բոլորս ենք տեղյակ և այնտեղ նույնպես շատ անելիքներ ունենք: Բազմաթիվ հարցերով անելիքները շատ են»,- նշեց Բագրատյանը:

Հանձնաժողովն առաջին նիստում միաձայն հաստատեց նաև իր աշխատակարգի նախագիծը:

«Այս աշխատակարգի վրա մենք շատ չենք աշխատել: Վերցրել ենք 6-րդ գումարման Ազգային ժողովի տարբեր աշխատակարգեր, համեմատել ենք ու ստացել այս աշխատակարգը»,- ասաց հանձնաժողովի նախագահ Վարազդատ Կարապետյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում