Տնտեսություն

Պետությունը տեղական ընկերություններին կներկայացնի արտասահմանյան շուկաներում. Հակոբ Արշակյան

1 րոպեի ընթերցում

Պետությունը տեղական ընկերություններին կներկայացնի արտասահմանյան շուկաներում. Հակոբ Արշակյան

ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պետությունը հանձն է առնում իր ընկերությունները ներկայացնել արտասահմանյան շուկաներում, ինչը հեղափոխական շրջադարձ է: Այդ մասին լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը:

Նրա փոխանցմամբ՝ նախարարության կազմում նախատեսվում է երկու ուղղությամբ պետական վաճառքի ստրատեգիական թիմ ստեղծել. «Ես առաջիկայում առիթ կունենամ այդ մասին խոսելու բարձր տեխնոլոգիական ու ռազմարդյունաբերական համայնքի հետ, մենք ստեղծելու ենք պորտֆելներ՝ պրոդուկտների, ծառայությունների, նաև մեր գիտահետազոտական պոտենցիալի, որոնց վաճառքի ուղղությամբ աշխատելու ենք դրսի շուկաների մեր գործընկերների հետ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց նա:

Հակոբ Արշակյանը հորդորեց վաճառքը չընկալել ագրեսիվ առումով, այլ՝ գիտատեխնիկական, տեխնոլոգիական համագործակցության, երբ երկրները միմյանց հետ տեխնոլոգիաներ են փոխանակում:

Նրա փոխանցմամբ՝ նույնը տեղի է ունենալու նաև ռազմարդյունաբերական ոլորտում. «Մենք հիմա սկսել ենք թիմի ձևավորումն ու առաջիկայում դրա արդյունքները շատ հստակ կերևան»,- նշեց Արշակյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում