Հասարակական

Կառավարությունը որդեգրել է որակյալ կադրերին կառավարման ոլորտ բերելու ուղենիշներ. Հակոբ Արշակյան

2 րոպեի ընթերցում

Կառավարությունը որդեգրել է որակյալ կադրերին կառավարման ոլորտ բերելու ուղենիշներ. Հակոբ Արշակյան

ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը որդեգրել է որակյալ կադրերին կառավարման ոլորտ բերելու և նրանց ուղղակի աշխատանքի արդյունքում ի շահ Հայաստանի Հանրապետության ծառայեցնելու ուղենիշներ, այդ ուղղությամբ շատ գործուն քայլեր են կատարվում և կատարվելու են:

Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը:

«Բոլոր ընկերություններում և կառավարություններում դուք կարող եք տեսնել կադրերի հոսունություն, որը պայմանավորված է բազմաթիվ հանգամանքներով: Մի տեղից պրոֆեսիոնալները գնում են մյուս տեղը, մյուս տեղից՝ այս մյուս տեղը, այսինքն՝ ամեն կադրի գնալով և գալով չեմ կարծում, որ կարելի է դատել քաղաքականության մասին»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց նա:

Այն հարցին, թե հնարավո՞ր է, որ կադրերը հեռանում են կառավարությունից, որովհետև տարաձայնություններ են ունենում, նա պատասխանեց. «Խնդի՞ր եք տեսնում, որ մեկը մյուսի հետ կարող է տարաձայնություն ունենալ: Սիրելի ժողովուրդ, այս կառավարությունը մյուսից տարբերվում է նրանով, որ այստեղ կարող են լինել տարաձայնություններ, և, այո, այդ տարաձայնությունների արդյունքում մարդիկ կարող են գնալ, գալ, մնալ, աշխատել»,-ասաց նա:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում