Քաղաքականություն

Հերիքնազ Տիգրանյանը միաձայն ընտրվեց ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ

2 րոպեի ընթերցում

Հերիքնազ Տիգրանյանը միաձայն ընտրվեց ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ

ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը միաձայն ընտրվեց հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ փետրվարի 8-ին տեղի ունեցած նիստում նրա թեկնածությունն առաջադրեց ԱԺ-ում մեծամասնություն ունեցող «Իմ քայլը» խմբակցությունը:

Նախագահի տեղակալի պաշտոնում առաջադրված Հերիքնազ Տիգրանյանը հույս հայտնեց, որ իրենց հանձնաժողովը կկարողանա արդարացնել հանրության սպասելիքները:

«Որքանով որ ակնկալիքները այս մեր հանձնաժողովից հանրության մոտ շատ ավելի մեծ են, որովհետև իրենց կյանքի որակի փոփոխությունները սպասում են հենց մեր հանձնաժողովից, կարծում եմ, որ կկարողանանք արդարացնել իրենց սպասելիքները: Կարծում եմ՝ երկար տարիների կուտակած փորձս կկարողանամ ծառայեցնել ի շահ մեր հանձնաժողովի աշխատանքների»,- նշեց Տիգրանյանը:

Հանձնաժողովն առաջին նիստում միաձայն հաստատեց նաև հանձնաժողովի աշխատակարգի նախագիծը:

«Սա տիպային աշխատակարգի օրինակ է և ամբողջությամբ արտացոլում է Ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքի դրույթները: Ցանկացած դեպքում, եթե կարիք լինի, կարող ենք նիստ հրավիրել և աշխատակարգում որոշակի փոփոխություններ իրականացնել»,- ասաց հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը:

ՀՀ Ազգային ժողովի Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի կազմը բաղկացած է 12 անդամից: «Իմ քայլը» խմբակցությունը հանձնաժողովում ունի 8, «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները՝ 2-ական անդամ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում