Գիտական կազմակերպությունները կֆինանսավորվեն կատարողականով. Գիտության կոմիտեն նոր մեխանիզմ է մշակում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում շուտով կներդրվի կատարողականի հիման վրա գիտական կազմակերպություններին ֆինանսավորելու նոր մեխանիզմ: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը նշեց, որ այս մոտեցումն ընդունված է միջազգային պրակտիկայում: Գիտության կոմիտեն դեռ 2012 թվականից է առաջարկել կատարողականով ֆինանսավորելու գաղափարը, սակայն ինչ-ինչ պատճառներով չի ընդունվել:

«Կատարողականով գիտական կազմակերպություններին ֆինանսավորում իրականացնելը շատ կարևոր գործիք է: Այն կբերի լուրջ մրցակցության գիտական կազմակերպությունների միջև: Արդյունքում, գիտական ինստիտուտները բարձր ֆինանսավորում ստանալու համար կսկսեն ավելի լավ աշխատել»,-ասաց Սամվել Հարությունյանը:

Նրա խոսքով՝ նախատեսվում է սահմանել համապատասխան չափորոշիչներ, ըստ որոնց հաշվի կառնվեն մի շարք հանգամանքներ: Մասնավորապես, հաշվի է առնվելու հիմնարկների հետազոտությունների արդյունավետությունը, կադրային ներուժի գոյությունը, նյութատեխնիկական ապահովվածության աստիճանը, միջազգային գիտակրթական տարածքում ինտեգրման աստիճանը, գիտական արդյունքների առևտրայնացման խնդիրը, ֆինանսական գործունեության արդյունավետությունը և այլն: Յուրաքանչյուր չափորոշիչին տրվելու են միավորներ, որոնց հանրագումարով էլ որոշվելու է գիտական հիմնարկի կատեգորիան: Կոմիտեն նախատեսում է սահմանել 4 կատեգորիա:

«Առաջին կատեգորիայում հայտնված հիմնարկները, բացի բազային ֆինանսավորումից, կստանան բոնուսային գումարներ: Երկրորդ կատեգորիայում հայտնված հիմնարկները նույնպես կստանան բոնուսներ, բայց արդեն փոքր չափով: Երրորդ կատեգորիայում հայտնված հիմնարկները կստանան միայն բազային ֆինանսավորում, իսկ չորրորդ կատեգորիայում եղած հիմնարկները, որոնք, այսպես ասած, բուժման ենթակա չեն, վատ են աշխատել, կամ կմիավորվեն, կամ դրանց լավագույն աշխատողները կտեղավորվեն հարակից ուղղություններով զբաղվող հիմնարկներում»,-ասաց Սամվել Հարությունյանը:

Հայերեն English

Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն

Սպիտակ տունը հայտարարել է, որ ընտրություններից հետո մտադիր չէ փոխել տնտեսական քաղաքականությունը

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է

Մարսի կորուսյալ աշխարհը, մոլորակների էվոլյուցիան ու տիեզերքում կյանքի որոնումները. հարցազրույց մոլորակագետ Բեթանի Էլմանի հետ

Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Խաղաղություն եւ անվտանգություն․ տարածաշրջանային փոխակերպվող իրողությունները» խորագրով քննարկմանը

Գևորգ Պապոյանն այցելել է «Hexa Machinery» մեքենաշինական գործարան՝ գործունեությանն ու առաջիկա ծրագրերին ծանոթանալու նպատակով

Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպումը

Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը

Կայացել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

«Խաչքարերին նոր կյանք» ծրագիրը շարունակվում է Լոռու, Վայոց Ձորի և Արարատի մարզերում