Քաղաքականություն

ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահը կառավարության ծրագրում տեսնում է ներքին և արտաքին կյանքին վերաբերող բոլոր խնդիրները

2 րոպեի ընթերցում

ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահը կառավարության ծրագրում տեսնում է ներքին և արտաքին կյանքին վերաբերող բոլոր խնդիրները

ԵՐԵՎԱՆ, 7 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը կառավարության արդեն ներկայացված ծրագրի նախագիծը համարում է ապագային միտված ծրագիր: Նա դրանում տեսնում է արտաքին և ներքին կյանքին վերաբերող գրեթե բոլոր հարցերը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, հանձնաժողովի նախագահ Վարդանյանը նման տեսակետ հայտնեց խորհրդարանում լրագրողներ հետ զրույցում:

«Կառավարության ծրագիրը հայեցակարգային փաստաթուղթ է, այն չի կարող ներառել բոլոր ընթացակարգերը: Իմ կարծիքով, դրանում քննարկված են ներքին և արտաքին կյանքին վերաբերող գրեթե բոլոր հարցերը: Կան որոշակի հարցեր, որոնք ևս լավ կլիներ, որ տեղ գտնեին: Սակայն կառավարությունը գուցե փորձի դա իրականացնել աշխատանքային կարգով հետագայում»,-ասաց Վարդանյանը:

Նա նշեց, որ, մասնավորապես, մի շարք հարցեր կային «Իմ քայլը» կուսակցության նախընտրական ծրագրում, որոնք որոշակի առումով արտացոլում չեն գտել կառավարության ծրագրի նախագծում:

Վարդանյանը նկատեց, որ թեև «անցումային արդարադատություն» եզրույթը ծրագրում չի օգտագործվում, սակայն դրա վերաբերյալ որոշակի նշումներ կան: Անցումային արդարադատության որոշակի դրվագներին, հարցերին նվիրված դրույթներ են պարունակվում:

Նրա կարծիքով, ծրագիրն ապագային միտված փաստաթուղթ է:

Կառավարությունն իր ծրագիրը ներկայացրել է փետրվարի 6-ի նիստում և հաստատել։ ՀՀ սահմանադրության 151-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` ԱԺ-ն Կառավարության ծրագրին հավանություն է տալիս յոթնօրյա ժամկետում` պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում