«Դարձ ի շրջանս յուր» գրքում Լևոն Ազրոյանը զետեղել է իր ակնարկները հայտնի մարդկանց մասին

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լույս է ընծայվել անվանի լրագրող, «Արմենպրես» լրատվական գործակալության աշխատակից Լևոն Ազրոյանի«Դարձ ի շրջանս յուր»ժողովածուն, որում լրագրողն ընդգրկել է շուրջ յոթանասուն ակնարկ: Գիրքը բաղկացած է հինգ գլխից: Առաջինում ներառված են ակնարկներ գրողների, արվեստի գործիչների, մշակութային օջախների մասին: Երկրորդ գլխում տեղ են գտել գիտության ու լրագրության բնագավառների երևելի անձանց վերաբերող նյութերը: Առանձին գլուխներ են հատկացված քաղաքական ու զինվորական գործիչներին, անվանի մարզիկներին, հերոս օդաչուներին և ավիացիայի այլ նվիրյալների:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հեղինակը գրքում նշել է, որ թատերասեր ընթերցողը սիրով կկարդա Թիֆլիսի հայկական թատրոնի ստեղծման, այդ թատրոնի հիմնադիրներից մեկի` Գևորգ Չմշկյանի մասին ակնարկները: «Համոզված եմ, որ ընթերցողն անտարբեր չի մնա մեր թատրոնի մեկ այլ երևելի դերասանի` Բաբկեն Ներսիսյանի ու նրա Տիգրան որդու մասին ակնարկների նկատմամբ: Հայտնի է, որ ամեն ոք ինքն է կերտում իր կենսագրությունը: Կարևորն այն է, որ այդ կենսագրությունն ուսանելի լինի սերունդների համար, օրինակ ծառայի հայրենանվեր գործեր արարելիս: Ներկայացված հերոսներից յուրաքանչյուրը վառ անհատականություն է, մեծ հայրենասեր ու իր գործի նվիրյալը, ուստի նրանց կենսագրությունն ընդօրինակելի է մյուսների համար: Մարտիրոս Սարյան ու Հովհաննես Բաղրամյան, Կարեն Դեմիրճյան ու Էդուարդ Շևարդնաձե, Յակով Զարոբյան և Անդրեյ Սախարով… Ահա իմ ակնարկների հերոսների ոչ լրիվ ցանկը»,-գրել է Ազրոյանը:

Խոսելով վերնագրի մասին` Ազրոյանը պատմել է, որ դրա ընտրությունը կապված է այն բանի հետ, որ ինքը երկար տարիներ աշխատել է Հայաստանի հեռագրական գործակալությունում, այնուհետև նշանակվել է ՀՀ կառավարության մամուլի ծառայության ղեկավարի տեղակալ, դասավանդել տարբեր բուհերում և 2016 թվականին «Արմենպրես» լրատվական գործակալության տնօրեն Արամ Անանյանի առաջարկությամբ վերադարձել է «Արմենպրես»: Այդպես է կայացել հեղինակի «դարձ ի շրջանս յուրը»:

Ազրոյանը գիրքը նվիրել է «Արմենպրես» պետական լրատվական գործակալության 100-ամյակին և այդ գործակալության բոլոր ժամանակների լրագրողներին:

Նա իր խոր երախտագիտությունն է հայտնել բարերար Սերգեյ Վանցյանին գրքի հրատարակմանը նյութապես սատարելու համար:

Լևոն Ազրոյանը ծնվել է Թբիլիսիում` գրող, հրապարակախոս Կորյուն Ազրոյանի ընտանիքում: Սովորել է Պուշկինի անվան մանկավարժական ինստիտուտի պատմաբանական ֆակուլտետում: Աշխատել է «Սովետական Վրաստան» թերթի խմբագրությունում: 1966 թվականին տեղափոխվել է Հայաստան և աշխատանքի անցել Հայաստանի հեռագրական գործակալությունում (ներկայումս` «Արմենպրես»):

Լևոն Ազրոյանը լուսաբանել է կարևոր հասարակական-քաղաքական և մշակութային իրադարձություններ ինչպես Հայաստանում, այնպես էլ երկրի սահմաններից դուրս: Նա միակ հայ լրագրողն է, որը ՏԱՍՍ-ի բրիգադի կազմում լուսաբանել է Խորհրդային Միության կոմունիստական կուսակցության համագումարներից մեկը:

Ազրոյանի հոդվածներն ու մանրապատումները, ռեպորտաժներն ու հարցազրույցները տպագրվել են Հայաստանի և Սփյուռքի թերթերում, հաղորդվել են ռադիոյով և հեռուստատեսությամբ: Նա հեղինակ է տասնմեկ գրքի, որոնցից են «Ժամանակի հետահայաց ուղիներում», «Մարդիկ, իրադարձություններ, ճակատագրեր», «Կարոտը կրկին տարավ էրգիր» և այլ գործեր:

Հայերեն English

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն