Քաղաքականություն

ԱԺ աշխատակազմի իրավական փորձաքննության վարչության պետը հրաժարականի դիմում է ներկայացրել

1 րոպեի ընթերցում

ԱԺ աշխատակազմի իրավական փորձաքննության վարչության պետը հրաժարականի դիմում է ներկայացրել

ԵՐԵՎԱՆ, 7 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի իրավական փորձաքննության վարչության պետ Գարեգին Պետրոսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին փետրվարի 7-ին Պետրոսյանը գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում:

«Քիչ առաջ դիմում եմ ներկայացրել Ազգային ժողովի նախագահին՝ խնդրելով ազատել ինձ ԱԺ աշխատակազմի իրավական փորձաքննության վարչության պետի պաշտոնից:

2014 թվականի օգոստոսի 27-ին, երբ դարձա իրավաբանական վարչության պետի տեղակալ, արդեն գրեթե ամբողջությամբ պատրաստ էր սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը. շուտով սահմանադրական փոփոխություններն էին, այնուհետև՝ օրենքների համապատասխանեցումն այդ փոփոխություններին: Երջանիկ եմ, որ հնարավորություն ստացա պետությանօրինաստեղծ կյանքի այդ կարևորագույն ժամանակահատվածում լինել Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչության պետի տեղակալ, նույն վարչության պետ և իրավական փորձաքննության վարչության պետ՝ համեստ ներդրում ունենալով հիշյալ գործընթացներում:

Շնորհակալ եմ բոլոր բոլորին, ում հետ այս ընթացքում աշխատել եմ, և բոլոր նրանց, ովքեր կողքիս են եղել դժվար պահերին»,- գրել է Պետրոսյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում