Սպորտ

Արթուր Ալեքսանյանը կարող է բաց թողնել Եվրոպայի առաջնությունը

1 րոպեի ընթերցում

Արթուր Ալեքսանյանը կարող է բաց թողնել Եվրոպայի առաջնությունը

ԵՐԵՎԱՆ, 6 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Օլիմպիական խաղերի, Եվրոպայի և աշխարհի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը կարող է բաց թողնել ընթացիկ տարվա Եվրոպայի առաջնությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը: «Արթուրն այս շաբաթվա վերջում ԱՄՆ-ից կվերադառնա Հայաստան: Վերջնականը բժիշկները կասեն, թե ինչ աստիճանի ծանրաբեռնվածությամբ Ալեքսանյանը պետք է շարունակի մարզումները: Հաստատ է այն, որ Արթուրը մեծ ձգտում ունի լավ նախապատրաստվելու առաջիկա մրցաշարերին»,-շեշտեց մարզիչը: Ջուլֆալակյանը հավանական է համարում, որ Արթուր Ալեքսանյանը բաց կթողնի Եվրոպայի առաջնությունը:

Ըմբշամարտի Եվրոպայի այս տարվա առաջնությունը կանցկացվի ապրիլի 8-14-ը, իսկ աշխարհի առաջնությունը` սեպտեմբերի 14-22 Աստանայում:

Կարդացեք հոդվածը` العربيةРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում