«Ալ Ջազիրա»-ն անդրադարձել է Երևանում բնակվող սիրիահայ փախստական ոսկերչի կյանքի պատմությանը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հեղինակավոր «Ալ Ջազիրա» լրատվամիջոցն անդրադարձել է Սիրիայում ընթացող քաղաքացիական պատերազմի սկզբում Հալեպից Երևան տեղափոխված 31-ամյա ոսկերիչ Վահե Հովհաննիսյանի կյանքի պատմությանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ակնարկի հեղինակը նշում է, որ Վահեն մեկն է տասնյակ հազարավոր քրիստոնյա հայերից, ովքեր պատերազմի հետևանքով Սիրիայից տեղափոխվել են Հայաստան` փախստականի կարգավիճակով:

«Երկու տարի առաջ Վահեն ապրում էր Հալեպում և աշխատանքի գնալու ճանապարհին խուսափում էր դիպուկահարների կրակոցներից»,- գրում է հեղինակը, իսկ Վահեն նշում է, որ աշխատանքի ճանապարհին գիտեր, որ չպետք է թեքվի դեպի աջ:

«Ես պետք է միշտ գնայի դեպի ձախ, այլապես ինձ կարող էին սպանել: Մեր բնակավայրում ոչ մեծ մի տարածք կար, որը ես պետք է անցնեի, որպեսզի հասնեի աշխատավայր: Ես գիտեի, որ այնտեղ դիպուկահար կա, և այնպես էի վազում, որ նա չկարողանար ինձ կրակել: Ամեն օր ես ստիպված էի լինում վազել»,- պատմում է Վահեն:

2016 թ. Հովհաննիսյանի տան դիմաց հրթիռ է պայթել:

«Հրթիռն ընկավ ուղիղ մեր տան դիմաց: Անիմաստ էր փախչելը կամ թաքնվելը: Մեր տունը գետնին հավասարեցրեց, հենց այդ ժամանակ հասկացա, որ պետք է թողնեմ Հալեպը»,- նշում է ոսկերիչը:

Վահեն բնակարանում ապրում է եղբոր և ծնողների հետ: Նրա ծնողները` Անդրանիկ Հովհաննիսյանն ու Վերջինե Խաչատուրյանը 1946 թ. Թուրքիայի հարավ-արևելքից տեղափոխվել են Հալեպ, որտեղ ապրել են 70 տարի:

Մինչև սիրիական հակամարտությունը ոչ Վահեն, ոչ էլ նրա ծնողները Հայաստանում չեն եղել: Վահեի խոսքով` փախստականի կարգավիճակով Հայաստան գալը շլացուցիչ էր:

«Երևանում իմ առաջին օրերը բավական բարդ էին: Թեև ես հայերեն գիտեի, բայց չէի կարողանում հասկանալ մարդկանց, երբ խոսում էին ինձ հետ: Նրանք շատ ռուսերեն բառեր են օգտագործում խոսքում, ես երբևէ որևէ ռուսերեն բառ չեմ լսել»,- ասում է Վահեն:

Ոսկերիչ Վահե Հովհաննիսյանն իր եղբոր` Զարեհի հետ այժմ օրվա մեջ շուրջ 12 ժամ աշխատում է Երևանում գտնվող ոսկերչական տաղավարներից մեկում:

Հայերեն العربية English

Երևանի քաղաքապետարանը բանակցում է 18 մետրանոց 250 նոր ավտոբուս ձեռք բերելու շուրջ

Մեծ Բրիտանիան մեղմացում է արել Հայաստանի վերաբերյալ իր քաղաքացիների համար արվող հորդորներում. Միրզոյան

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում վերապատրաստման դասընթաց է անցկացվել

Հրանտ-Լեոն Ռանոսը պաշտոնապես տեղափոխվեց «Կայզերսլաուտերն»

Երվանդ Քոչարի թանգարանը շնորհակալագիր հանձնեց «Արմենպրես»-ին և այլ գործընկերների կառույցի կողքին լինելու համար

Հայաստան են ժամանել Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ համագործակցության ձևաչափի խորհրդարանների ղեկավարների գլխավորած պատվիրակությունները

Վարչապետը ներկայացրեց սահմանազատումը հյուսիսային հատվածից շարունակելու պատճառը

Հայաստանը՝ հին բաբելոնյան արձանագրություններից մեկում. բրիտանացի գիտնականը ներկայացրեց բացառիկ նմուշ

Մեր խնդիրն առաջին հերթին չվնասելն է. Փաշինյանը՝ գերիների վերադարձի համար ջանքերի մասին

Կայացել է Հայաստանի 4-րդ շրջանի Համընդհանուր պարբերական դիտարկման զեկույցի քննարկումը