Ադրբեջանում նախորդ գիշեր մի քանի երկրաշարժ է գրանցվել
1 րոպեի ընթերցում
![Ադրբեջանում նախորդ գիշեր մի քանի երկրաշարժ է գրանցվել](http://armenpress.am/resized/480/static/news/b/2019/02/963278.jpg)
ԵՐԵՎԱՆ, 6 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փետրվարի 6-ի լույս գիշերը Ադրբեջանի հյուսիսում գրանցվել է 6 բալ ուժգնությամբ երկրաշարժ:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
Ադրբեջանի ԳԱԱ սեյսմոլոգիական ծառայության հանրապետական կենտրոնի փոխանցմամբ, 6 բալ ուժգնությամբ հիմնական երկրաշարժին հաջորդել է ևս 3 երկրաշարժ:
Երեք երկրաշարժերն էլ գրանցվել են Ադրբեջանի հյուսիսում` Պիրգուլու կայարանից արևմուտք և հարավ-արևմուտք ուղղությամբ: Երկրաշարժերի ուժգնությունը եղել է 3.4, 3.0, 3.9 մագնիտուդ:
Ադրբեջանի հյուսիսում տեղի ունեցած 6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի հետեւանքով տուժել է 30 մարդ:
Երկրաշարժերը գրանցվել են Ադրբեջանի Շամախի, Իսմայիլի և Ագսուի շրջաններում:
Երկրաշարժերի հետևանքով զոհեր չեն գրանցվել: