Ազատ ոճային ըմբիշները կմասնակցեն Թախթիի գավաթի խաղարկությանը
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը կմասնակցի Թախթիի գավաթի խաղարկությանը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` թիմի կազմում մեդալների համար կպայքարեն` Վաղինակ Մաթեւոսյանը (57 կգ), Վազգեն Թեւանյանը (65 կգ), Գեւորգ Մխեյանը (70 կգ), Վարուժան Կաջոյանն ու Խաչատուր Պապիկյանը (74 կգ), Գրիգոր Գրիգորյանը (79 կգ), Հովհաննես Մխիթարյանը (86 կգ), Սարգիս Հովսեփյանը (92 կգ), Արման Մկրտչյանը (97 կգ) եւ Անդրանիկ Գալստյանը (125 կգ): Մրցաշարը կմեկնարկի փետրվարի 5-ին:
Ընտրանին Երևանի կվերադառնա փետրվարի 10-ին: