Հասարակական

Փարիզում վերջին հրաժեշտն են տվել Միշել Լեգրանին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Փարիզում փետրվարի 1-ին տեղի է ունեցել աշխարհահռչակ ֆրանսահայ կոմպոզիտոր և երաժիշտ Միշել Լեգրանի հրաժեշտի արարողությունը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից, հրաժեշտի արարողությունների մեկնարկը տրվել է առավոտյան՝ Փարիզի Սուրբ Ալեքսանդր Նեվսկու ուղղափառ տաճարում: Այնուհետև, Փարիզի Մարինյան թատրոնում տեղի է ունեցել Լեգրանին հանրային հրաժեշտի արարողությունը: Բացի այդ, Փարիզի քաղաքապետարանի հանդիպակաց հրապարակում հատուկ այդ առիթով տեղադրված մեծ էկրանին հանրության համար ներկայացվել են Լեգրանի ստեղծագործությունները և կյանքի հիշարժան դրվագները:

Հրաժեշտի արարողություններին ներկա են եղել Ֆրանսիայի առաջին տիկին Բրիջիթ Մակրոնը, Ֆրանսիայի մշակույթի նախարար Ֆրանկ Ռիստերը, Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն, Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանը, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, երգահանի ընտանիքի անդամներն ու բարեկամները: Աշխարհահռչակ երգահանի մարմինը հողին է հանձնվել Պեր-Լաշեզ գերեզմանատանը:

Դեռ հունվարի 26-ին՝ Միշել Լեգրանի մահվան օրը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն իր ուղերձում նշել էր. «Մանուշյանի խմբի վերջին մարտիկ Արսեն Չաքարյանից և Շառլ Ազնավուրից հետո, վերջին ամսիներին արդեն երրորդ մեծ ֆրանսահայն է լքում մեզ»:

Հայերեն Français Русский

Թրամփի հրամանագրով կդադարեցվի  «Ազատություն» ռադիոկայանի և «Ամերիկայի Ձայն» լրատվամիջոցների ֆինանսավորումը

ՀՀ ԶՈՒ-ն կրակ չի բացել. ՊՆ-ն հերքում է Ադրբեջանի ապատեղեկատվությունը

«Դեմոկրատական այլընտրանք»-ը Գյումրիում քարոզարշավի շրջանակում ներկայացրեց քաղաքի զարգացման իր տեսլականը

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը սկսում է մարզական հավաքը

Վարչապետն Իրանի նախագահին տեղեկացրել է ՀՀ-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի նախագծի տեքստի շուրջ բանակցությունների ավարտի մասին

Լավրովն ու Ռուբիոն քննարկել են Էյր Ռիադում բանակցություններին հաջորդելիք քայլերը

Հայաստանը ներկայացնող շախմատիստներից 8-ը հաղթանակով են մեկնարկել Եվրոպայի առաջնությունում

Բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը նվաճել է WBA Continental գոտի

ՀՀ վարչապետն իր ելույթով մեկնարկեց «Կրթվելը նորաձև է» բանախոսությունների շարքը

Գյումրիի արտահերթ ընտրությունների քարոզարշավի մեկնարկին քաղաքական ուժերը հանդիպումներ են ունեցել ընտրողների հետ