Կարիք ունենք քաղաքական հեղափոխությունից անցնել տնտեսական հեղափոխության. Նիկոլ Փաշինյան

3 րոպեի ընթերցում

ՔՅՈԼՆ, 31 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեր ժողովուրդն ունի բավարար ներուժ սեփական հայրենիքը շարունակաբար հզորացնելու, ուժեղացնելու և քաղաքակիրթ ազգերի ու պետությունների շարքում առավել մեծ ու հաստատուն տեղ զբաղեցնելու համար: Ինչպես Գերմանիայից հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, այս մասին Քյոլնում հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այն, ինչ տեղի է ունեցել, չէր կարող տեղի ունենալ առանձին վերցրած խմբի, անհատի, կուսակցության ջանքերով: Սա մեր համազգային ջանքերի արդյունք է, որը մենք կարողացանք ներդնել մեր երկիրը վերափոխման մեծ ճանապարհին դնելու գործընթացում: Մենք համազգային համագործակցության աննախադեպ օրինակ ենք ցույց տվել ապրիլ-մայիս ամիսներին, և, ըստ էության, յուրաքանչյուր հայ իր ներդրումը բերեց այն փոփոխություններին, որոնք տեղի ունեցան Հայաստանի Հանրապետությունում»,- ասաց Փաշինյանը:

Նա ուրախությամբ արձանագրեց, որ Հայաստանում առաջին անգամ տեղի ունեցան խորհրդարանական ընտրություններ, որի ազատ, արդար, օրինական լինելը չի վիճարկվում ոչ միայն միջազգային հանրության կողմից, այլև Հայաստանի ներսում: «Առաջին անգամ մենք ունեցանք ընտրություններ, որոնց արդյունքները չեն վիճարկվում Սահմանադրական դատարանում»,- ընդգծեց ՀՀ վարչապետը:

Նրա համոզմամբ՝ Հայաստանն այսօր առավել մեծ մարտահրավերի առաջ է կանգնած: «Մենք կարիք ունենք քաղաքական փոփոխությունները տրանսֆորմացնելու տնտեսական փոփոխությունների և քաղաքական հեղափոխությունից անցնել տնտեսական հեղափոխության, որպեսզի մեր երկրում մարդկանց սոցիալական պաշտպանվածության, տնտեսական գործունեության և բարեկեցության մակարդակը շարունակաբար աճի: Սա է մեր առաքելությունը: Սա ոչ թե առանձին վերցրած կուսակցության կամ կառավարության անելիք է, այլ համազգային անելիք: Համոզված եմ, որ մեր ժողովուրդն ունի բավարար ներուժ սեփական հայրենիքը շարունակաբար հզորացնելու, ուժեղացնելու և միջազգային հանրության մեջ քաղաքակիրթ ազգերի ու պետությունների շարքում առավել մեծ ու հաստատուն տեղ զբաղեցնելու համար: Հույս ունեմ, որ մենք իսկապես կկարողանանք օգտագործել մեր ունեցած ներուժը հանուն ազգային նպատակների իրագործման»,- հայտարարեց Փաշինյանը՝ նշելով, որ պատրաստ է պատասխանել ներկաների հարցերին:

Աննա Գզիրյան

Հայերեն English Русский

Ռուսաստանի ԱԳ նախարարը կմեկնի Բելառուս

Ռուսաստանի հետ տնտեսական կապերի խզման դեպքում հայկական արտադրանքը կարող է փոխարինվել ադրբեջանականով․ ՌԴ նախագահի ներկայացուցիչ

Հյուսիսային Կորեան հայտարարել է միջուկային ուժերի ավելացման մասին

«Նոր ուժ» կուսակցությունը քարոզարշավի շրջանակներում Վանաձորում է

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը բանաձև է ընդունել Իրանի հարցում Թրամփի լիազորությունների սահմանափակման մասին

Իսրայելի պաշտպանության նախարարը հայտնել է Լիբանանում ռազմական գործողությունները շարունակելու մասին

Սերբիայի անվտանգության գործակալությունը նախազգուշացրել է նախագահ Վուչիչին չմեկնել Մոնտենեգրո

ՌԴ-ի կողմից հայկական ապրանքների ներմուծման սահմանափակումների ֆոնին Կառավարությունն ընդունել է արտահանողներին աջակցելու ծրագիր

Ամերիաբանկը AMX Awards 2026-ում արժանացել է չորս մրցանակի

«Ուրարտու»-ի երկու ֆուտբոլիստ հեռացել է ակումբից