Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության աշխատակիցները ևս ստացել են պարգևավճարներ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության աշխատակիցները ստացել են պարգևավճարներ։ Կառավարությունում լրագրողների հետ զրույցում այդ մասին ասաց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը՝ հավելելով, որ նախարարությունում պարգևավճարները տրամադրվել են հավասարության սկզբունքով: «Մեկ աշխատավարձի չափ, պայմանականորեն 13-րդ աշխատավարձ են ասում, նախարարությունում բոլորը պարգևատրվել են»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց նա։

Տիգրան Խաչատրյանը հավելեց, որ նախարարությունում պարգևավճարները տրամադրվում են հետևյալ սկզբունքով. «Եթե տարվա ընթացքում աշխատավարձի ֆոնդում չօգտագործված միջոցներ կան, օրինակ, եթե ութ հաստիք է նախատեսված, բայց վեց հաստիքով է արվել տվյալ աշխատանքը, ապա վերջում այդ խնայողությունը օրենքի ուժով՝ որպես պարգեւավճար, կարող է վճարվել աշխատած անձանց: Ինչպես բոլոր պետական կառույցները, այնպես էլ մենք ծրագրային խնայողություններ ենք ունեցել։ Իմ անձնական կարծիքն այն է, որ պարգևավճարը խրախուսանքի միջոց է ու պետք է տրվի այն անձանց, ովքեր ավելի արտադրողական են և ովքեր ավելի ակտիվ մասնակցում են աշխատանքային գործընթացներում, բայց նախարարությունում կան ղեկավարներ, ովքեր իրենք են որոշում, թե ինչպես պարգևատրել իրենց աշխատակիցներին, հակված են ավելի համամասնական մոտեցումների»,– ասաց նա:

Հայերեն

ՀՀ-ում խոսքի ազատության վիճակի և լրագրողների ու ԶԼՄ-ների իրավունքների խախտումները

Թանկարժեք վիրահատություն, դեղորայք. առողջության ապահովագրությամբ ամենաշատ կատարված ծախսերը

Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 5346-ի

Առողջության համընդհանուր ապահովագրության շնորհիվ շուրջ 54 տոկոսով ավելացրել է ընտանեկան բժիշկների վարձատրությունը

Հորմուզի նեղուցում վճարի գանձումը կարող է վտանգավոր նախադեպ ստեղծել աշխարհի մյուս մասերի համար. Ռուբիո

Հայաստանի ռազմական 2 բուհ դարձել են Եվրոպական անվտանգային և պաշտպանական քոլեջի ասոցացված գործընկերներ

Առողջության համընդհանուր ապահովագրության շահառուների թիվը հասել է շուրջ 1,8 միլիոնի

Էրդողանը շնորհավորել է Սանչեսին ֆուտբոլի աշխարհի առաջնությունում Իսպանիայի հավաքականի հաղթանակի առթիվ

ՀՀ վարչապետի տիկինն Ադիս Աբեբա այցի շրջանակում հյուրընկալվել է Եթովպիայի առաջին տիկնոջ կողմից

Թրամփը հաստատել է միջուկային համաձայնագիրը, որը Սաուդյան Արաբիային թույլ կտա ուրան հարստացնել. AP