Գյուղոլորտում ներդրվել է ինստիտուցիոնալ բարեփոխումների նոր ռազմավարություն. Գևորգյանը ներկայացնում է կատարված փոփոխությունները

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյուղատնտեսության կշիռը տնտեսության մեջ շարունակում է լինել 27-30 տոկոս։

Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց Գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ Գեղամ Գևորգյանը։

«Ընդհանուր տնտեսության մեջ գյուղատնտեսության ոլորտը, վերամշակումն էլ հետը, 27-30 տոկոս է կազմում։ Սրանք առաջնային արտադրանքի թվերն են, մենք չունենք ռեգիստրացիոն համակարգեր, որ կարողանանք 100 տոկոսով պատկեր ունենալ, ուստի օպերատիվ տվյալներն ենք հայտարարում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, նշեց նա՝ շեշտելով, որ արտառոց ոչ մի բան չի փոխվել, նախկինում էլ է գյուղատնտեսության կշիռը 27-30 տոկոս եղել։

Գեղամ Գևորգյանն ավելացրեց, որ գյուղատնտեսական ապրանքների արտահանման ծավալները նոյեմբեր ամսին ոչ բոլոր կատեգորիաներով են նվազել, իսկ դեկտեմբերի տվյալները նա դժվարացավ նշել: «Արտահանման ծավալները նոյեմբերին նայած որ կատեգորիայով են նվազել, որովհետև պտուղ–բանջարեղենով ավելացել են»,- նկատեց նա։

Հարցին, թե ինչ է փոխվել գյուղատնտեսության ոլորտում Նիկոլ Փաշինյանի վարչապետության օրոք, գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալը պատասխանեց, որ կան հստակ փոփոխություններ: «Նոր ռազմավարություն ենք մշակել, որտեղ շեշտը դրվել է ինստիտուցիոնալ բարեփոխումների ու ենթակառուցվածքների վրա, բայց դա չի նշանակում, որ այն նախագծերը, որոնք, ըստ մեզ, ունեն արդյունավետություն, չեն շարունակվելու։ Շարունակվելու են և՛ կաթիլային համակարգերի, և՛ հակակարկտային ցանցերի ներդրման ծրագրերը»,- ասաց նա։

Հայերեն

ՀՀ-ում խոսքի ազատության վիճակի և լրագրողների ու ԶԼՄ-ների իրավունքների խախտումները

Թանկարժեք վիրահատություն, դեղորայք. առողջության ապահովագրությամբ ամենաշատ կատարված ծախսերը

Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 5346-ի

Առողջության համընդհանուր ապահովագրության շնորհիվ շուրջ 54 տոկոսով ավելացրել է ընտանեկան բժիշկների վարձատրությունը

Հորմուզի նեղուցում վճարի գանձումը կարող է վտանգավոր նախադեպ ստեղծել աշխարհի մյուս մասերի համար. Ռուբիո

Հայաստանի ռազմական 2 բուհ դարձել են Եվրոպական անվտանգային և պաշտպանական քոլեջի ասոցացված գործընկերներ

Առողջության համընդհանուր ապահովագրության շահառուների թիվը հասել է շուրջ 1,8 միլիոնի

Էրդողանը շնորհավորել է Սանչեսին ֆուտբոլի աշխարհի առաջնությունում Իսպանիայի հավաքականի հաղթանակի առթիվ

ՀՀ վարչապետի տիկինն Ադիս Աբեբա այցի շրջանակում հյուրընկալվել է Եթովպիայի առաջին տիկնոջ կողմից

Թրամփը հաստատել է միջուկային համաձայնագիրը, որը Սաուդյան Արաբիային թույլ կտա ուրան հարստացնել. AP