Մշակույթ

Օքսֆորդի գիտնական Բերտ վան Էսի հուշագրությունները «Կոստա» մրցանակի են արժանացել տարվա լավագույն գրքի համար

1 րոպեի ընթերցում

Օքսֆորդի գիտնական Բերտ վան Էսի հուշագրությունները «Կոստա» մրցանակի են արժանացել տարվա լավագույն գրքի համար

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օքսֆորդի համալսարանի պրոֆեսոր Բարտ վան Էսը «Կոստա»(Costa Book Award) գրական մրցանակի գլխավոր պարգեւի դափնեկիր էդարձել տարվա լավագույն գրքի համար: Հունվարի 29-ին իր կայքում այս մասին հայտնելէ մրցանակի կազմկոմիտեն, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Տարվա ծածուկ գանձը»,- մեջբերում Է կայքը մրցույթի ժյուրիի անդամների կարծիքն այդ գրքի մասին: Նրանց համոզմամբ՝ վան Էսի հուշագրությունները «սենսացիոն եւ կլանող» մի գիրք են, որը «լույս Է սփռում մեր ժամանակի մի քանի առավել կարեւոր խնդիրների վրա»:

Կազմկոմիտեի հաղորդագրության մեջ ընդգծված Է, որ առաջնության դափնին վան Էսին տալու՝ժյուրիի որոշումը եղել Է միաձայն: Գլխավոր կատեգորիայում մրցանակի չափերը կազմում են 30 հազար ֆունտ ստեռլինգ (39,5 հազար դոլար):

«Կոստա» մրցանակը համարվում Է առավել հեղինակավոր պարգեւներից մեկն անգլալեզու գրականության բնագավառում, թեեւ դրան հավակնել կարող են սոսկ Բրիտանական կղզիների, այսինքն՝ Մեծ Բրիտանիայի եւ Իռլանդիայի գրողներն ու բանաստեղծները: Այն շնորհվում Է 1971 թվականից եւ մինչեւ 2006 թվականը կոչվում Էր Ուիթբրեդյան (Whitbread Book Award) մրցանակ, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում