Կոմիտասի 150-ամյակը կնշվի բազմաբովանդակ ծրագրերի իրականացմամբ

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կոմիտասի ծննդյան 150-ամյակի կապակցությամբ կիրականացվեն համերգային ծրագրեր, փառատոններ, ցուցահանդեսներ, գիտաժողովներ ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հոբելյանական տարում նախատեսված միջոցառումները կազմակերպիչները ներկայացրեցին հունվարի 29-ին լրագրողների հետ հանդիպմանը:

«Հոբելյանական տարին պատշաճ մակարդակով կազմակերպելու նպատակով ՀՀ վարչապետի որոշմամբ` 2018 թվականի սեպտեմբերի 6-ին ստեղծվել են հոբելյանական հանձնաժողով, և հաստատվել է դրա կազմը: Հանձնաժողովը կազմել է միջոցառումների ցանկ: Կլինեն հոբելյանական հրատարակություններ, կթողարկվեն ձայնասկավառակներ, կպատրաստվեն և կհեռարձակվեն հեռուստահաղորդումներ և հոլովակներ, կրթական ծրագրեր և այլն»,- նշեց ՀՀ մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանը:

Նրա խոսքով` միջոցառումները համընդգրկուն են և նպատակաուղղված են Կոմիտասի ստեղծագործական ժառանգությունը և հասարակական գործունեությունը նորովի ներկայացնելուն:

Մայր Աթոռի ձեռագրատան, արխիվի և թանգարանների տնօրեն Տեր Ասողիկ քահանա Կարապետյանը շեշտեց, որ վստահ են` միջոցառումների մեկնարկը կտրվի պետական և եկեղեցական ամենաբարձր մակարդակով` վարդապետի շիրիմին այցով, հոգեհանգստյան կարգով և հանդիսավոր միջոցառմամբ: «Իհարկե, հոբելյանը նշում ենք որպես հարգանքի տուրք ծննդյան հիշատակին, բայց Կոմիտասը մեզ հետ պետք է քայլի մեր կյանքի բոլոր օրերին, և պատգամն այս տոնակատարությունների հենց այդ է: Մեր հանրությունը, հատկապես գալիք սերունդը, Կոմիտասի երաժշտությամբ, նրա կերպարով պիտի ճանաչի ինքն իրեն և կարողանա պահպանել այն ամենը, ինչը հազարամյակների ժառանգություն է ստացել մեր փառապանծ ազգը: Վստահաբար, Մայր Աթոռը նույնպես իր մասնակցությունն է բերելու պետական ծրագրին: Վեհափառ հայրապետի տնօրինությամբ Էջմիածնում նույնպես ստեղծվել է հոբելյանական հանձնախումբ»,-ընդգծեց նա:

Կոմիտասի թանգարան-ինստիտուտի տնօրեն Նիկոլայ Կոստանդյանը նշեց, որ թանգարանն այս տարի Կոմիտասի 150-ամյա հոբելյանին կիրականացնի համերգային, հրատարակչական, գիտական, կրթական ծրագրեր, որոնց մեջ իր ուրույն տեղը կունենա «Կոմիտաս» միջազգային գիտաժողով-փառատոնը:

Անդրադառնալով նախատեսված ծրագրերի բովանդակային կողմին՝ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Մհեր Նավոյանն ասաց, որ դրանք ընդգրկում են Կոմիտասի գործունեության բոլոր ոլորտները. կոմպոզիտոր, երաժիշտ-ազգագրագետ, երաժշտագետ, երգիչ, հրապարակախոս: Կարևոր շեշտառությունը, որը նկատի ենք ունեցել նախագծերը կազմելիս, եղել է այն, որ Կոմիտասը չներկայանա սոսկ որպես թանգարանային ցուցանմուշ: Նրա ստեղծագործական մոտեցումները կամ սկզբունքները այսօր էլ կարող են մի ամբողջ կոմպոզիտորական դպրոց սնել»,-հավաստիացրեց Նավոյանը:

Հոբելյանական տարվա միջոցառումների մեկնարկը կտրվի հունվարի 29-ին Արամ Խաչատրյան համերգասրահում՝ Կոմիտասի 150-ամյակին նվիրված համերգային ծրագրով:

Միջոցառումների գերակշռող մասի կազմակերպչական աշխատանքները կիրականացնեն Կոմիտասի թանգարան-ինստիտուտը, Հովհաննես Թումանյանի թանգարանը, Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանը, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան և շահագրգիռ հասարակական կազմակերպությունները:

Հայերեն Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում