Մշակույթի նախարարության աշխատակիցները Տիգրան Մանսուրյանի հոբելյանի առթիվ այցելել են կոմպոզիտորին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանը և նախարարության մի խումբ աշխատակիցներ, Չայկովսկու անվան երաժշտական դպրոցի տնօրեն Մարտունի Կոստանդյանն ու սաներն ականավոր կոմպոզիտոր, ՀՀ ժողովրդական արտիստ, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Տիգրան Մանսուրյանի 80-ամյակի կապակցությամբ այցելել են Մանսուրյանի տուն։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Տիգրան Մանսուրյանը և նրա քույրը՝ օպերային երգչուհի, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Արաքս Մանսուրյանը շնորհակալություն են հայտնել անակնկալ այցով Տիգրան Մանսուրյանի հոբելյանը շնորհավորելու համար։

ՀՀ մշակույթի նախարարությունը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ ժողովրդական արտիստ Տիգրան Մանսուրյանի 80-ամյա հոբելյանի առթիվ՝ նշելով. «Մեր ժողովուրդը երբևէ երաժշտարվեստի խոշոր գործիչների պակաս չի զգացել, սակայն կոմպոզիտորների ու երգահանների հայոց աստղաբույլում միշտ էլ առանձնակի շուքով է շողում Ձեր աստղը` փառավորելով թե Ձեր, թե Ձեզ ծնող ժողովրդի անունը: Դուք մեր մշակույթի այն բացառիկ գործիչներից եք, որոնցով մեր երկիրը բացճակատ ներկայանում է աշխարհին:

Ձեր ստեղծագործական գործունեությունը արժանի է ամենայն հիացմունքի: Ձեր կենսագրությանն արված ամենահպանցիկ ակնարկից անգամ պարզ է դառնում, թե ինչպիսի երկար, դժվարին ու տքնաջան ճանապարհ պիտի անցնի արվեստի նվիրյալը նման բարձր անվան ու հաջողությունների հասնելու համար:

Լինելով մեր ժողովրդի բազմադարյա ընթացքի, հոգևոր-մշակութային խորախորհուրդ գանձարանի քաջահմուտ գիտակն ու կրողը, դուք այդ ամենը աստվածատուր տաղանդով վերածեցիք ընտիր երաժշտության, որտեղ այնպես ներդաշնակ են ազգայինն ու համամարդկայինը: Երաժշտարվեստի տարբեր ժանրերը ներկայացնող Ձեր ստեղծագործությունները ամենալայն ճանաչում են ստացել և արդեն երկար տասնամյակներ հնչում են աշխարհի հեղինակավոր կոլեկտիվների և անհատ կատարողների մեկնաբանությամբ` հիացնելով անգամ ամենանրբաճաշակ ունկնդիրներին:

Թանկագին մաեստրո.

Ձեր մարդկային ու քաղաքացիական առաքինությունների շարքում միշտ էլ առանձնանում է անսահման համեստությունը` զարդարելով արվեստագետի Ձեր ազնիվ կեցվածքը: Դուք երբեք չեք ձգտել փառքի ու մեծարանքի, սակայն փառքը, լայն ճանաչումը և այլևայլ դափնիները միշտ եղել են Ձեր կյանքի մշտական ուղեկիցը` որպես արժանի գնահատական Ձեր ստեղծածի:

Ջերմորեն շնորհավորում ենք Ձեզ ծննդյան 80-ամյա հոբելյանի կապակցությամբ, մաղթում ամուր առողջություն, երկար տարիների կյանք` ի փառս հայենական մշակույթի, ի փառս հայ երաժշտարվեստի զարգացման ու տարածման»:

Հայերեն Français Русский

Վեց և ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքներին բնակարանի համար յուրաքանչյուր երեխայի հաշվով 4 միլիոն դրամ կտրվի

ՔԿ-ն մանրամասներ է հայտնել փաստաբանի կողմից վստահորդից 820 հազար դրամի գողության փորձ կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունից

Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ ծրագրում է մեկնել Թուրքիա՝ մասնակցելու COP31-ին

Չեմ պատրաստվում համակերպվել․ վարչապետը՝ բանակում զինծառայողների մահվան դեպքերի մասին

63-72 տարեկան քաղաքացիները բիզնեսի համար կկարողանան ստանալ մինչև 2 միլիոն դրամ պետական աջակցություն

Swift տիեզերական աստղադիտակը դուրս է եկել ուղեծրից և այրվել Երկրի մթնոլորտի վերին շերտերում

Ընդդիմադիր ուժերը հայտարարում են համախմբման մասին․ ինչպես է արձագանքում իշխանությունը

Ucom-ը և Գործատուների միությունը համագործակցության հուշագիր են ստորագրել

Երևանի պետական բժշկական համալսարանի «Հերացի» ավագ դպրոցից օտարված տարածքը վերադարձվեց 19 տարի անց

Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը