Իսպանիայում տաքսիստների և ոստիկանության միջև բախումների հետևանքով տուժել է 14 մարդ
1 րոպեի ընթերցում
![Իսպանիայում տաքսիստների և ոստիկանության միջև բախումների հետևանքով տուժել է 14 մարդ](http://armenpress.am/resized/480/static/news/b/2019/01/961947.jpg)
ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մադրիդում անժամկետ գործադուլ հայտարարած տաքսիստների և ոստիկանության միջև բախումների հետևանքով տուժել է 14 մարդ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, տուժածներից տասը ցուցարարներ են, երեքը՝ ոստիկաններ:
Ցուցարարներն իշխանություններից պահանջում են կարգավորել երկրի օրենսդրության դրույթները Uber և Cabify տաքսի ծառայությունների վերաբերյալ:
Որոշ ցուցարարներ տեղեկացրել են, որ հացադուլ են սկսելու: