Հասարակական

Հայաստանում պետպատվերի շրջանակում առաջին անգամ արվելու է գերժամանակակից արագացուցիչներով ճառագայթային բուժում

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում առաջին անգամ պետպատվերի շրջանակում արվելու է գերժամանակակից արագացուցիչներով ճառագայթային բուժում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

«Պետպատվերի շրջանակում ուռուցքաբանության համար ավելացվելու է գերժամանակակից արագացուցիչներով ճառագայթային բուժումը, որը մինչ այժմ չի եղել: Եղել է միայն գամմա կամերաներով ճառագայթային բուժում 200 քաղաքացիների համար»,-ասաց Թորոսյանը:

Նա նշեց, որ արագացուցիչներով ճառագայթային բուժման ամեն կուրսն արժի ավելի քան 1 մլն դրամ: «Ճառագայթային այս բուժումն առաջին անգամ Հայաստանում արվելու է պետպատվերի շրջանակում»,-շեշտեց նախարարը:

Նախարարը հայտնել էր նաև, որ այս տարի նախարարությունը 700 միլիոն դրամով ավելի է նախատեսել ուռուցքաբանական ծառայությունների համար: Դրա շնորհիվ մի շարք հիվանդանոցներում չարորակ հիվանդությունների վիրահատական բուժման գումարը պետությունը փոխանցելու է ամբողջությամբ:

Հայերեն

ԵՄ-ն կոչ է անում Հնդկաստանին և Պակիստանին քայլեր ձեռնարկել ապաէսկալացման ուղղությամբ

Կրեմլում մեկնարկել է Ռուսաստանի և Վենեսուելայի նախագահների հանդիպումը

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ-07/05/25

Ասիական ինդեքսներ - 07/05/25

Հութիները հայտարարել են, որ ԱՄՆ-ի հետ հրադադարի շուրջ համաձայնությունը չի տարածվում Իսրայելի վրա

Կառավարությունը նախատեսում է ընդլայնել Երևանի և այլ բնակավայրերի ջրահեռացման համակարգերի արդիականացման ծրագրերը

Սարյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի

Մեր արտաքին քաղաքականության տրամաբանության մեջ երբևէ չի եղել ՌԴ-ի հետ հարաբերությունները չխորացնելը. Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը մեկնելու է Մոսկվա՝ մասնակցելու մայիսի 9-ին կայանալիք Հաղթանակի օրվա շքերթին

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Կողբացու փողոցում