Եվրոպա

ԵՄ-ն կոչ է անում Հնդկաստանին և Պակիստանին քայլեր ձեռնարկել ապաէսկալացման ուղղությամբ

1 րոպեի ընթերցում

ԵՄ-ն կոչ է անում Հնդկաստանին և Պակիստանին քայլեր ձեռնարկել ապաէսկալացման ուղղությամբ

ԵՄ-ն ուշադիր հետևում է Հնդկաստանի և Պակիստանի միջև հարաբերությունների սրման հետ կապված իրավիճակի զարգացմանը և կարծում է, որ կողմերը պետք է քայլեր ձեռնարկեն լարվածության թուլացման ուղղությամբ: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալասի մամուլի քարտուղար Անուար ալ Անունին։

«Մենք կոչ ենք անում երկու կողմերին զսպվածություն ցուցաբերել և անհապաղ քայլեր ձեռնարկել ապաէսկալացման ուղղությամբ։ ԵՄ-ն կոչ է անում  հակամարտությունը լուծել բանակցային ճանապարհով», - մայիսի 7-ին Բրյուսելում կայացած ճեպազրույցի ժամանակ ասել է ալ Անունին։

Նա ասել է, որ Կալասն այս հարցը քննարկել է Հնդկաստանից և Պակիստանից իր գործընկերների հետ։ Հնդկա-պակիստանյան հակամարտությունը կքննարկվի նաև ԵՄ արտաքին գործերի խորհրդի ոչ պաշտոնական նիստում, որը Վարշավայում տեղի կունենա մայիսի 7-8-ը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում