Հակոբ Արշակյանը ընդունել է ԿՏՀ գլխավոր քարտուղար Նուրիդին Մուխիդինովին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը ընդունել է Կապի տարածաշրջանային համագործակցության (ԿՏՀ) գլխավոր քարտուղար Նուրիդին Մուխիդինովին, ով Երևանում մասնակցում է ռադիոհաճախականության տիրույթի և արբանյակային ուղեծրերի օգտագործման կարգավորման հարցերով ԿՏՀ կոմիտեի 14-րդ նիստի աշխատանքներին:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից, ողջունելով հյուրին՝ նախարարը կարևորել է նման միջոցառման անցկացումը Երևանում, նշել, որ բարձր է գնահատում կոմիտեի կողմից կատարվող աշխատանքները, և ԿՏՀ-ի շրջանակներում նման միջոցառումների անցկացումը, անկասկած, մի շարք ուղղություններով կտա իր արդյունքները։

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ ԿՏՀ-ի գլխավոր քարտուղարը բարձր է գնահատել ռադիոհաճախականությունների գծով մասնագետների աշխատանքը, թվային տեխնոլոգիաների ոլորտի զարգացումը, համագործակցության զարգացումն ու խորացումը, դրա համար համապատասխան հարթակ ձևավորելու անհրաժեշտությունը։

Նախարար Հակոբ Արշակյանն, ընդգծելով տեխնոլոգիաների զարգացման կարևորությունը, նշել է, որ ոլորտի հայեցակարգերն այնպես պետք է մշակել ու կառուցել, որպեսզի դրանք նպաստեն մարդկանց կենսակերպի բարձրացմանը:

ԿՏՀ-ի գլխավոր քարտուղարին ներկայացվել է նաև Հայաստանում բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացման, ինչպես նաև նախարարության հետագա գործունեության տեսլականը։ Անդրադարձ է եղել համատեղ պիլոտային ծրագրեր իրականացնելու հնարավորություններին։

Նուրիդին Մուխիդինովը նախարարին ներկայացրել է ԿՏՀ-ի մի շարք բիզնես նախագծեր, որոնք կարող են հետաքրքրություն ներկայացնել Հայաստանում։

Նա նաև անդրադարձել է ԿՏՀ-ի կազմում գործող բարձր մակարդակի աշխատանքային խմբի գործունեությանը՝ առաջարկելով, որ Հայաստանը ևս ներգրավված լինի դրանում՝ նախարարի տեղակալի մակարդակով։

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։

Կողմերը հույս են հայտնել, որ արդեն ձևավորված փոխադարձ համագործակցությունն առաջիկայում ավելի կզարգանա ու կամրապնդվի։

Հայերեն English

Կառավարությունը միջոցներ է հատկացրել մարզական ենթակառուցվածքների զարգացման նպատակով

Շաքարի ներմուծողների թիվն ավելացել է, շուկայի ուսումնասիրությունը շարունակվում է․ Շուշան Սարգսյան

Դպրոցներում սպառողական կրթություն ներդնելու աշխատանքներ են սկսվել․ Շուշան Սարգսյան

Ղազախստանում կայացած հունահռոմեական ոճի ըմբշամարտի Աշխարհի առաջնության արդյունքների ամփոփում

Առանց Իրանի յոթ պայմանների կատարման ԱՄՆ-ի հետ բանակցություններում առաջընթաց չի լինի. Ղալիբաֆ

ԱԺ-ում պատգամավորները բարձրացրել են առցանց տաքսիների գների և միջնորդավճարների հիմնավորվածության հարցը

Թաիլանդի մի քանի շրջան աղետի գոտի է հայտարարվել հեղեղումների պատճառով

Մհեր Գրիգորյանն ու Յոհաննես Լուխները քննարկել են վիզաների ազատականացման գործընթացը

Կաշառք ստանալու և տալու դեպքերի առթիվ քրեական գործով կալանավորվել է ՀԿԱԾ Շիրակի ստորաբաժանման պետը

«Ահա սքրինշոթը, գումարը փոխանցվել է». IDBank-ը զգուշացնում է կեղծ փոխանցումների միջոցով իրականացվող զեղծարարությունների մասին