«Բաց թող ինձ». Վահագ Ռաշը երկրպագուների դատին է հանձնել  նոր երգի հոլովակը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երգիչ Վահագ Ռաշը երկրպագուներին է ներկայացրել «Բաց թող ինձ» երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` տեսահոլովակի ռեժիսորը Սերժ Գաբյանն է, երգի երաժշտության հեղինակը Վահագ Ռաշն է, բառերն էլ հեղինակել է Տաթև Ոսկանյանը:

Վահագ Ռաշը փաստում է՝ երգը ստեղծվել է 2018 թվականի մայիսին, տեսահոլովակն էլ նկարահանվել է նախորդ տարվա սեպտեմբերին: Կատարվել են ինքնատիպ մոնտաժային աշխատանքներ, և հանրությանն է ներկայացվել արդյունքը:

«Բաց թող ինձ» երգի տեսահոլովակի միտքը Սերժ Գաբյանինն է: Հոլովակում արծարծվում է ազատության գաղափարը, ասել է, թե՝ յուրաքանչյուրն ազատության կարիք ունի: Մարդ էակն անգամ ինքն իրեն կապանքներից ազատելու ցանկություն է ունենում: Եվ այդ ազատության յուրատեսակ գաղափարը պատկերված է ինտերակտիվ արկղի միջոցով:

Վահագ Ռաշի խոսքով՝ իրեն շատ դուր է եկել մտահղացումը, որը, վստահաբար, կհետաքրքրի նաև իր երկրպագուներին:

Տարվա ընթացքում երգիչը կներկայացնի արդեն իսկ սիրված «Կարմիր ծաղիկ մը գարունի» երգի հոլովակը:

Վահագ Ռաշը (Վահագն Ռուշանյան) ծնվել է 1982 թվականին Արթիկում: 12 տարեկանից հաճախել է տեղի Դ. Ղազարյանի անվան երաժշտական դպրոցի կիթառի բաժին: Երաժշտական կարիերան սկսել է «Աշնան քամի» երգով, որը նաև ունեցավ տեսահոլովակ: Երգեր ունի, որոնք գրվել են Կապուտիկյանի, Չարենցի, Մեծարենցի, Շիրազի, Սահյանի, Տերյանի, Սևակի և այլ մեծանուն հեղինակների բառերի հիման վրա: 2011-ին Եվա Սուջյանի հետ համատեղ ներկայացրել է «Ադանա» ժողովրդական երգի ռոքային մշակումը, որի տեսահոլովակի պրեմիերան կայացել է ապրիլի 24-ին: Երգչուհի Սոնա Ռուբենյանի հետ համատեղ ներկայացրել են երկու՝ «Համբույրի մը մեջ» և «Պար պսակի» ստեղծագործությունները: Վահագ Ռաշը մշակել և յուրովի է մատուցել սովետական տարիներին Ալեքսեյ Հեքիմյանի կողմից գրված «Բանվոր տղա» երգը, որի բառերը փոփոխելուց հետո երգը դարձավ զինվորի մասին և կոչվեց «Զինվոր տղա»: Վերջերս երաժշտասերների դատին է հանձնել Ռոմանոս Մելիքյանի «Վարդը» ռոմանսն, իսկ նախորդ տարվա սեպտեմբերին հանրության դատին հանձնեց իր առաջին ռուսերեն հեղինակային երգը, որի խոսքերը ռուս հայտնի բանաստեղծ Իննոկենտի Անենսկունն են: Երգը կոչվում է «Աշնանային ռոմանս»:

Հայերեն Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում