Տարածաշրջանային

Բաքվի ջարդերը պետք է արժանանան միջազգային հանրության հստակ գնահատականին

5 րոպեի ընթերցում

Բաքվի ջարդերը պետք է արժանանան միջազգային հանրության հստակ գնահատականին

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բաքվում հայերի նկատմամբ կազմակերպված ջարդերը Սումգայիթում և Ադրբեջանի այլ վայրերում հայերի ջարդերին միջազգային հանրության հստակ գնահատական չտալու հետևանք էին: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլում այս մասին նշեց Ադրբեջանի հարցերով փորձագետ Տարոն Հովհաննիսյանը։

«Ադրբեջանում հայերի նկատմամբ բռնությունները, ճնշումները սկսվել են առնվազն 1988 թվականից և շարունակվել են 1989, 1990 թվականների ընթացքում, և հայ բնակչությունը հարկադրված լքել է իր բնակատեղին: Բավական մեծ թվով հայեր էլ դաժանաբար սպանվել են: Բազմաթիվ վկայություններով ու փաստաթղթերով երևում է, որ այդ ամենը պետության կողմից կազմակերպված է եղել»,-ասաց Տարոն Հովհաննիսյանը:

Նա անդրադարձավ միջազգային կառույցներից մինչ այժմ ունեցած արձագանքներին: Մասնավորապես, Եվրոպական խորհրդարանի կողմից ընդունվել են բանաձևեր, որոնցով քննադատվում են Բաքվի և Սումգայիթի ջարդերը, հետագայում ընդունվել է բանաձև, որը վերաբերում էր Հայաստանը շրջափակումից հանելուն: Կոչ էր արվում Խորհրդային իշխանություններին ապահովել հայերի ազատ տեղաշարժը, կյանքի, գույքի անվտանգությունը: 2002 թվականին էլ ԱՄՆ փախստականների հարցերով հանձնաժողովի տնօրենը նշել էր, որ տեղի են ունեցել ջարդեր, և անդրադարձել է դրանց հետևանքով փախստական դարձած հայերի խնդիրներին:

«Այս ամենը կարևոր է, պետք է դրանք պարբերաբար մեջ բերել, ներկայացնել այս արձագանքները, որ այլ կառույցներ ևս դատապարտեն այդ գործողությունները: Եթե չես քննադատում, քայլեր չես ձեռնարկում, ապա դա հանգեցնում է նոր ջարդերի»,-ասաց փորձագետը:

Տարոն Հովհաննիսյանը նշեց, որ վերջին տարիներին էլ Ադրբեջանում հայերի հանդեպ ատելությունը շարունակվում է: Դրա մասին է վկայում այն, որ վերջերս ազգությամբ հայ Ռուսաստանի և Էստոնիայի քաղաքացիներին թույլ չէին տվել այցելել Ադրբեջան: Դրանից բացի, Ադրբեջանի պետական քաղաքականությունն ուղղված է հասարակության շրջանում հայերի նկատմամբ այլատյացության տարածմանը: Դեռ մանկապարտեզներից, դպրոցներից այդպիսի քաղաքականություն է իրականացվում:

«Այստեղ հարց է առաջանում, եթե ազգությամբ հային, ով այլ երկրի քաղաքացի է, չեն թողնում Ադրբեջան մուտք գործել, ապա ինչպես կվարվեին այն հայերի նկատմամբ, որոնք մնային ու իրենց ինքնությունը փորձեին պահել այդ երկրում»,-ավելացրեց նա:

Ադրբեջանագետ, ԱԺ պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանն էլ նշեց, որ տարբեր առիթներով խոսվում, բարձրաձայնվում է Ադրբեջանում հայերի նկատմամբ ջարդերի մասին: Ինտենսիվ աշխատանք է տարվում լոբբիստական կառույցներով:

«Ադրբեջանը հայատյացության դրսևորումներով վնաս է հասցնում իր իսկ հասարակական, քաղաքական կյանքին: Հայերի նկատմամբ կազմակերպված ջարդերը, որպես այդպիսին, հետևանք են թողել հենց Ադրբեջանի հասարակական, քաղաքական գործընթացների միտումների վրա: Հայտնի է, որ Բաքվի ջարդերի օրերին «Ժողճակատ» կուսակցության համեմատաբար ավելի չափավոր թևը հրաժարվեց դառնալ հանցագործության մի մաս և դուրս եկավ կուսակցությունից: Հետագայում նրանցից շատերը քաղաքական հալածանքի ենթարկվեցին, ձերբակալվեցին»,-ասաց Տաթևիկ Հայրապետյանը:

1990 թվականի հունվարի 13-19-ին տեղի է ունեցել Ադրբեջանի ժողովրդական ճակատի (ԱԺՃ) կազմակերպած և իշխանությունների կողմից հովանավորված հայերի ջարդեր Բաքվում: Բազմահազարանոց հանրահավաքից հետո ամբոխը խմբերի բաժանված, նախանշված հասցեներով ներխուժել է հայերի բնակարանները և սկսել ծեծ ու բռնարարքներ, մարդկանց դուրս նետել պատուհաններից, սպանել երկաթե ձողերով ու դանակներով: Կարգուկանոնը վերականգնելու պատրվակով միայն հունվարի 19-ին, երբ վտանգվել է խորհրդային իշխանությունը Բաքվում, Միխայիլ Գորբաչովը հրամանագիր է ստորագրել Բաքվում արտակարգ դրություն մտցնելու մասին: Զինված դիմադրության ժամանակ սպանվել են մեկ տասնյակից ավելի գրոհայիններ, շատերը ձերբակալվել են: 1990-ի հունվարի 13-19-ի ջարդերից հետո հայաթափվել է Բաքուն, սպանվել և անհայտ կորել են հազարավոր հայեր:

Ինչպես միշտ, Ալիևի ռեժիմը փորձում է գլխիվայր շուռ տալ իրականությունը․ Բելգիայում և ԵՄ-ում ՀՀ դեսպան

Քաղաքականություն

Ինչպես միշտ, Ալիևի ռեժիմը փորձում է գլխիվայր շուռ տալ իրականությունը․ Բելգիայում և ԵՄ-ում ՀՀ դեսպան

Ադրբեջանը մերժել է Լոնդոնում Փաշինյան-Ալիև հանդիպում անցկացնելու՝ հայկական կողմի առաջարկը

Քաղաքականություն

Ադրբեջանը մերժել է Լոնդոնում Փաշինյան-Ալիև հանդիպում անցկացնելու՝ հայկական կողմի առաջարկը

Իրանը նպատակ ունի վերականգնել միջուկային գործարքը

Տարածաշրջանային

Իրանը նպատակ ունի վերականգնել միջուկային գործարքը

Կենտրոնական Ասիայի երկրների և Ադրբեջանի պաշտպանության նախարարները հետևել են Ղազախստանում անցկացվող զորավարժություններին

Ադրբեջան

Կենտրոնական Ասիայի երկրների և Ադրբեջանի պաշտպանության նախարարները հետևել են Ղազախստանում անցկացվող զորավարժություններին

Թեհրանում վերաբացվել է Ադրբեջանի դեսպանատունը

Տարածաշրջանային

Թեհրանում վերաբացվել է Ադրբեջանի դեսպանատունը

Երբ երկխոսում եք, կրակելու ժամանակ չունեք. Իրանը լավատես է ՀՀ-Ադրբեջան խաղաղության գործընթացի հարցում. ԻԻՀ դեսպան

Արտաքին քաղաքականություն

Երբ երկխոսում եք, կրակելու ժամանակ չունեք. Իրանը լավատես է ՀՀ-Ադրբեջան խաղաղության գործընթացի հարցում. ԻԻՀ դեսպան

Հայաստանի հետ սահմանի խզումը Իրանի համար կարմիր գիծ է. ԻԻՀ դեսպան Մեհդի Սոբհանի

Արտաքին քաղաքականություն

Հայաստանի հետ սահմանի խզումը Իրանի համար կարմիր գիծ է. ԻԻՀ դեսպան Մեհդի Սոբհանի

Իրանն ամեն ինչ կանի, որ տարածաշրջանում պատերազմ չլինի. դեսպան Սոբհանի

Արտաքին քաղաքականություն

Իրանն ամեն ինչ կանի, որ տարածաշրջանում պատերազմ չլինի. դեսպան Սոբհանի

Շինծու մեղադրանքների հիման վրա Ադրբեջանը Ռաշիդ Բեգլարյանին դատապարտեց 15 տարվա ազատազրկման

Իրավունք

Շինծու մեղադրանքների հիման վրա Ադրբեջանը Ռաշիդ Բեգլարյանին դատապարտեց 15 տարվա ազատազրկման

Մակրոնը Էրդողանի հետ զրույցում կարևորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավորինս արագ խաղաղության պայմանագիր կնքելու հանգամանքը

Քաղաքականություն

Մակրոնը Էրդողանի հետ զրույցում կարևորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավորինս արագ խաղաղության պայմանագիր կնքելու հանգամանքը

Բաքվում շինծու մեղադրանքների հիման վրա ընթանում է Ռաշիդ Բեգլարյանի դատավարությունը

Իրավունք

Բաքվում շինծու մեղադրանքների հիման վրա ընթանում է Ռաշիդ Բեգլարյանի դատավարությունը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում