Քաղաքականություն

Դեսպան Արմեն Պապիկյանը հանդիպել է ԵԱՀԿ Գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերին

1 րոպեի ընթերցում

Դեսպան Արմեն Պապիկյանը հանդիպել է ԵԱՀԿ Գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերին

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵԱՀԿ-ում Հայաստանի առաքելության ղեկավար, դեսպան Արմեն Պապիկյանը հունվարի 17-ին հանդիպել է ԵԱՀԿ Գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերին։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, Թոմաս Գրեմինգերը, շնորհավորելով Արմեն Պապիկյանին ԵԱՀԿ-ում Հայաստանի առաքելության ղեկավարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ, վստահություն է հայտնել, որ դեսպան Պապիկյանի անցած ուղին լավագույնս կնպաստի ձևավորված համագործակցության վերընթաց զարգացմանը։ Բարձր գնահատելով Հայաստանում տեղի ունեցած վերջին ներքաղաքական զարգացումները՝ Թոմաս Գրեմինգերը պատրաստակամություն է հայտնել շարունակել աջակցությունը Հայաստանին հետագա բարեփոխումների գործընթացում։

Շնորհակալություն հայտնելով Թոմաս Գրեմինգերին ջերմ ընդունելության և բարեմաղթանքների համար՝ դեսպան Պապիկյանը հավաստիացրել է ԵԱՀԿ Գլխավոր քարտուղարին, որ Հայաստանը հետայսու ևս կշարունակի իր կառուցողական ներգրավվածությունը ԵԱՀԿ բոլոր մարմիններում։

Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել ԵԱՀԿ օրակարգային հարցերի լայն շրջանակի շուրջ։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում