115 մլն դրամ տարեկան շրջանառությունը չգերազանցող տնտեսավարման համար արտոնություններ կսահմանվեն

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետի նախաձեռնությամբ մշակված որոշման նախագծի համաձայն, մասնավորապես, բոլոր այն տնտեսավարողները, որոնց 2018 թվականի հարկային շրջանառությունը գործունեության բոլոր տեսակների մասով չի գերազանցել 115 միլիոն դրամը, 2019 թ. կօգտվեն սահմանված տեղական տուրքի դրույքաչափերի նվազեցման արտոնություններից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Երևանի ավագանու արտահերթ նիստի ժամանակ միաձայն կողմ քվեարկությամբ հավանություն տրվեց 2019 թվականի տեղական տուրքերի գծով արտոնություններ սահմանելու մասին որոշման նախագծին:

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի Եկամուտների հաշվառման և գանձման վարչության պետ Արմեն Հարությունյանը նշեց, որ նախագծի համաձայն ընթացիկ տարում Երևանում հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի վաճառքի թույլտվության համար տեղական տուրքի դրույքաչափը կնվազի 58.34 %-ով:

«Առևտրի օբյեկտներին ժամը 24:00-ից հետո աշխատելու թույլտվության համար՝ 72.92 %-ի չափով, ինչպես նաև հանրային uննդի և զվարճանքի օբյեկտների աշխատանքի համար՝ ժամը 24:00-ից հետո աշխատելու թույլտվության համար տեղական տուրքի դրույքաչափը կնվազի 70 %-ի չափով»,- ընդգծեց Հարությունյանը:

Նրա խոսքով՝ նախագծով սահմանվել է նաև արտոնություններ այն տնտեսավարողների համար, ովքեր ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունում հաշվառվել կամ գրանցվել են 2019 թ. հունվարի 1-ից:

Եզրափակելով խոսքը՝ եկամուտների հաշվառման և գանձման վարչության պետն ասաց, որ նախագիծը սահմանված կարգով ներկայացվել է ավագանու մշտական հանձնաժողովին և ստացել դրական եզրակացություն:

Հայերեն Français Русский

«Ոսկե գնդակ»-ին այս տարի արժանացան Հարի Քեյնն ու Ալեքսիա Պուտելյասը

Երևանում կայացել է Հայաստան-ԵՄ համատեղ աշխատանքային խմբի հինգերորդ հանդիպումը

E5 երկրների պաշտպանության նախարարները Փարիզում քննարկել են Ուկրաինային աջակցությունը

Նիդերլանդների ԱԳ նախարարը ժամանել է Հայաստան

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը կարևորել է գիտահեն լուծումների դերը քաղցրահամ ջրային էկոհամակարգերի պահպանության գործում

Եգիպտոսի խորհրդարանը հավանություն է տվել Սաուդյան Արաբիային ռազմական աջակցություն ցուցաբերելուն

Հայկական «Էլ Կլասիկո»-ում հաղթեց «Արարատ-Արմենիա»-ն

Ֆրանսիայի նախագահը սոցիալական ցանցերին մեղադրել է Ֆրանսիայում անկարգություններ խթանելու մեջ

Հայ նկարչուհի Սարկո Մենեի ստեղծագործություններն առաջին անգամ ներկայացվել են Հունաստանում

COP17-ի շրջանակում հայտարարվեց Գլոբալ բնապահպանական հիմնադրամի ընդհանուր ֆինանսավորումը 4.4 մլրդ դոլարի հասցնելու մասին