Տարածաշրջանային

Լոնդոնում Ադրբեջանի միջազգային բանկի նախկին նախագահի կնոջ գործով հետաքննությունը շարունակվում է

3 րոպեի ընթերցում

Լոնդոնում Ադրբեջանի միջազգային բանկի նախկին նախագահի կնոջ գործով հետաքննությունը շարունակվում է

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոնդոնում Ադրբեջանի միջազգային բանկի նախկին նախագահ և ներկայումս Բաքվում ազատազրկված բանկիր Ջհանգիր Հաջիևի կնոջ նկատմամբ հարուցված գործի հետաքննությունը շարունակվում է:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական meydan.tv-ն:

Լոնդոնում շրջանային դատարանի դատավորի լիազորմամբ ոստիկանությունը առգրավել է Հաջիևի կնոջ՝ Զամիրա Հաջիևայի Cartier բրենդի 1,5 մլն ֆունտ սթեռլինգ արժողությամբ ադամանդյա մատանին:

Գործի հանգամանքների համաձայն՝ թանկարժեք մատանին բանկիրը գնել է Լոնդոնում 2011թ.։

Մեծ Բրիտանիայի հանցավորության դեմ պայքարի գործակալությունը 2018 թ. սկզբին պետության համապատասխան մարմիններին դիմելով՝ պահանջել է բացահայտել Ադրբեջանի միջազգային բանկի նախկին նախագահ Ջհանգիր Հաջիևի և նրա կնոջ՝ Զամիրա Հաջիևայի միլիոնների հասնող ունեցվածքի ծագման աղբյուրը։

Գործակալությունը պահանջը ներկայացրել էր տարեսկզբին, և գործի վերաբերյալ դատավարություն էր սկսել, սակայն պատասխանող կողմի տվյալները հրապարակվել են միայն 2018 թ․ հոկտեմբերին։

Գործի հանգամանքների համաձայն՝ Զամիրա Հաջիևան վարել է շքեղ ապրելակերպ։

Փաստաթղթերում տեղ գտած տվյալներով նա 10 տարվա ընթացքում միայն Harrods հանրախանութում ծախսել է մոտ 16 մլն ֆունտ սթեռլինգ, ինչպես նաև Մեծ Բրիտանիայում ձեռք է բերել ավելի քան 20 մլն ֆունտ սթեռլինգ արժողությամբ անշարժ գույք։

Հաջիևների ունեցվածքի շուրջ հետաքրքրությունն առաջացել է այն ժամանակ, երբ Մեծ Բրիտանիայի իշխանությունները որոշել են ուսումնասիրել երկրի տարածքում բնակվող այն անձանց ակտիվները, որոնք կասկածվում են քրեական գործունեություն ծավալելու մեջ, ինչպես նաև եվրոպական տնտեսական տարածությունից դուրս գտնվող ազդեցիկ քաղաքական գործիչների ակտիվները։

Լոնդոնի գլխավոր դատարանը Զամիրա Հաջիևայից պահանջել է բացատրել, թե ինչ միջոցներով են ձեռք բերվել 11,5 ֆունտ սթեռլինգ արժողությամբ տունը և 11,5 մլն ֆունտ սթեռլինգ արժողությամբ՝ Նայթսբրիջում գտնվող հողատարածքը և այդ միջոցների ծագման աղբյուրը։

Զամիրա Հաջիևան հրաժարվում է բացահայտել իր ահռելի կարողության ծագման աղբյուրը: Եթե Հաջիևան շարունակի թաքցնել, դատարանը կարող է առգրավել նրա անշարժ գույքը, այդ թվում՝մոտ 20 մլն դոլար արժողությամբ 5-սենյականոց շքեղ բնակարանը Լոնդոնում,15 մլն դոլարանոց գոլֆ ակումբն Ասկոտում:

Ջհանգիր Հաջիևը 2001-2002 թվականներին ղեկավարել է Ադրբեջանի միջազգային բանկը: 2016 թ․նա մեղադրվել է խարդախության հատկանիշներով և դատապարտվել 15 տարվա ազատազրկման։ Այնուհետև դատարանը Հաջիևին տուգանել է 40 մլն դոլարի չափով։ Հաջիևի կատարած խարդախությունների արդյունքում Ադրբեջանի միջազգային բանկի հաշիվներից անհետացել են տասնյակ միլիոնավոր դոլարներ։

Ինչպես միշտ, Ալիևի ռեժիմը փորձում է գլխիվայր շուռ տալ իրականությունը․ Բելգիայում և ԵՄ-ում ՀՀ դեսպան

Քաղաքականություն

Ինչպես միշտ, Ալիևի ռեժիմը փորձում է գլխիվայր շուռ տալ իրականությունը․ Բելգիայում և ԵՄ-ում ՀՀ դեսպան

Ադրբեջանը մերժել է Լոնդոնում Փաշինյան-Ալիև հանդիպում անցկացնելու՝ հայկական կողմի առաջարկը

Քաղաքականություն

Ադրբեջանը մերժել է Լոնդոնում Փաշինյան-Ալիև հանդիպում անցկացնելու՝ հայկական կողմի առաջարկը

Իրանը նպատակ ունի վերականգնել միջուկային գործարքը

Տարածաշրջանային

Իրանը նպատակ ունի վերականգնել միջուկային գործարքը

Կենտրոնական Ասիայի երկրների և Ադրբեջանի պաշտպանության նախարարները հետևել են Ղազախստանում անցկացվող զորավարժություններին

Ադրբեջան

Կենտրոնական Ասիայի երկրների և Ադրբեջանի պաշտպանության նախարարները հետևել են Ղազախստանում անցկացվող զորավարժություններին

Թեհրանում վերաբացվել է Ադրբեջանի դեսպանատունը

Տարածաշրջանային

Թեհրանում վերաբացվել է Ադրբեջանի դեսպանատունը

Երբ երկխոսում եք, կրակելու ժամանակ չունեք. Իրանը լավատես է ՀՀ-Ադրբեջան խաղաղության գործընթացի հարցում. ԻԻՀ դեսպան

Արտաքին քաղաքականություն

Երբ երկխոսում եք, կրակելու ժամանակ չունեք. Իրանը լավատես է ՀՀ-Ադրբեջան խաղաղության գործընթացի հարցում. ԻԻՀ դեսպան

Հայաստանի հետ սահմանի խզումը Իրանի համար կարմիր գիծ է. ԻԻՀ դեսպան Մեհդի Սոբհանի

Արտաքին քաղաքականություն

Հայաստանի հետ սահմանի խզումը Իրանի համար կարմիր գիծ է. ԻԻՀ դեսպան Մեհդի Սոբհանի

Իրանն ամեն ինչ կանի, որ տարածաշրջանում պատերազմ չլինի. դեսպան Սոբհանի

Արտաքին քաղաքականություն

Իրանն ամեն ինչ կանի, որ տարածաշրջանում պատերազմ չլինի. դեսպան Սոբհանի

Շինծու մեղադրանքների հիման վրա Ադրբեջանը Ռաշիդ Բեգլարյանին դատապարտեց 15 տարվա ազատազրկման

Իրավունք

Շինծու մեղադրանքների հիման վրա Ադրբեջանը Ռաշիդ Բեգլարյանին դատապարտեց 15 տարվա ազատազրկման

Մակրոնը Էրդողանի հետ զրույցում կարևորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավորինս արագ խաղաղության պայմանագիր կնքելու հանգամանքը

Քաղաքականություն

Մակրոնը Էրդողանի հետ զրույցում կարևորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավորինս արագ խաղաղության պայմանագիր կնքելու հանգամանքը

Բաքվում շինծու մեղադրանքների հիման վրա ընթանում է Ռաշիդ Բեգլարյանի դատավարությունը

Իրավունք

Բաքվում շինծու մեղադրանքների հիման վրա ընթանում է Ռաշիդ Բեգլարյանի դատավարությունը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում