Քաղաքական կամքը կա, լիազորությունները կամաց-կամաց կփոխվեն. Ալեն Սիմոնյանը՝ սուպերվարչապետական համակարգի մասին

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի իշխանություններն ունեն քաղաքական կամք սուպերվարչապետական համակարգը փոխելու առումով: Այդ մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում նշեց «Իմ քայլը» խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանը՝ խմբակցության նիստից ընդմիջմանը լրագրողների հետ զրույցում:

Սիմոնյանը նշեց, որ համաձայն չէ տեսակետներին, թե միայն ուժային կառույցների վերահսկողությամբ էր պայմանավորված նախկինում ունեցած իրենց քննադատությունը սուպերվարչապետության համակարգի դեմ: «Այդ համակարգի հետ կապված փոփոխություններ լինելու են, բայց ոչ կտրուկ և արագ: Սակայն քաղաքական կամքը և որոշումը կա, լիազորությունները կամաց-կամաց կփոխվեն»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Ալեն Սիմոնյանը:

ԱԺ-ում ընթացող «Իմ քայլը» խմբակցության նիստին մասնակցում է նաև վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

Հայերեն العربية Français

Գևորգ Պապոյանը Ծաղկաձորում մասնակցել է Ծաղկունյաց հրապարակի պաշտոնական վերաբացման հանդիսավոր արարողությանը

ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը ավարտվում է հոկտեմբերի 23-ին՝ ժամը 24։00-ին. ԿԸՀ

Շիրակի ոստիկանները բացահայտել են Առափի գյուղում կատարված բնակարանային գողությունը․ գողոնը մասամբ հայտնաբերվել է, մեկ անձ ձերբակալված է

Երևան-Կապան-Երևան թռիչքները սպասարկող օդանավը կանցնի կարճաժամկետ պլանային տեխնիկական սպասարկում

CITES կոնվենցիա. Հայաստանը կատարելագործում է վայրի կենդանիների և բույսերի առևտրի վերահսկողությունը

COP17-ն ամբողջ ակտիվությամբ մտել է իր ռիթմի մեջ. ՀՀ ՇՄ փոխնախարարն ամփոփել է համաժողովի առաջին շաբաթը

Թրամփը խոստացել է լուծել Կիևի հետ հետախուզական տվյալներով կիսվելու հարցը

Երևանի փոխքաղաքապետը Փարիզի գործընկերոջ հետ քննարկել է բնապահպանական համընդհանուր խնդիրներ

COP17. Խելացի գնումներից մինչև ամբողջահատիկ հաց. ներկայացվել է առողջ սննդի և կենսաբազմազանության կապը

ՀՖՖ արտահերթ նիստը կկայանա նոյեմբերի 4-ին