Քաղաքականություն

Ալեն Սիմոնյանը մանրամասներ ներկայացրեց ԱԺ-ում ընթացող «Իմ քայլը» խմբակցության նիստի քննարկումներից

1 րոպեի ընթերցում

Ալեն Սիմոնյանը մանրամասներ ներկայացրեց ԱԺ-ում ընթացող «Իմ քայլը» խմբակցության նիստի քննարկումներից

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի նիստերի դահլիճում տեղի ունեցող «իմ քայլը» խմբակցության նիստում քննարկվել են տարբեր հարցեր և տրվել պատասխաններ: Այդ մասին լրագրողների հետ զրույցում նշեց «Իմ քայլը» խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանը, ով նշեց, որ 3 ժամ տևած նիստն ընդմիջվել է և կշարունակվի: Նիստին մասնակցում է նաև վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

«Մտքեր են փոխանակվել, հարցեր են տրվել և ստացվել պատասխաններ: Քննարկվել են երկրի արտաքին, ներքին քաղաքականությանը, ԱԺ-ի գործունեությանը վերաբերող հարցեր: Խմբակցության նիստում քննարկվել է նաև գալիք աշխատանքների տրամաբանությունը և գործելաոճը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Ալեն Սիմոնյանը:

Հարցին, արդյոք քննարկվել է ԱԺ ընդդիմադիրփոխնախագահի ընտրության հարցը՝ Սիմոնյանը դրական պատասխան տվեց, սակայն ավելացրեց, որ դեռևս որոշում չունեն: Մյուս հարցին, արդյոք խմբակցությունն այդ հարցի շուրջ միասնական քվեարկություն կունենա՝ ԱԺ պատգամավորն ասաց. «Բոլոր քննարկումները պետք է ծավալենք ներսում և ընդհանրապես դրանք պետք է լինեն միասնական, այդ պարագայում ևս»:

Կարդացեք հոդվածը` Français
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում