ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինն Ադրբեջանի դեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ) ներկայացրած հայցի վերաբերյալ մանրամասներ է հրապարակել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկանում ենք Ալեքսանդր Լապշինի «Ֆեյսբուք»-ի էջից: Լապշինը հայտնում է, որ դատարանը որոշում է կայացրել, որ իր կողմից ներկայացրած ապացույցները բավարար են Ադրբեջանի դեմ գործ հարուցելու համար:
«Ստրասբուրգի Եվրոպական դատարանը որոշում է կայացրել, ըստ որի՝ Բաքվի բանտում գտնվելուս ժամանակ իմ նկատմամբ իրականացված մահափորձի, կտտանքների մասով իմ կողմից ներկայացված ապացույցները բավարար են Ադրբեջանի դեմ գործ հարուցելու համար»,- գրել է Լապշինը:
Լապշինը գրառման մեջ նշել է նաև, որ հաջորդ շաբաթ այցելելու է Երևան: Լապշինը ձերբակալվել էր 2016 թվականին Բելառուսում՝ Ադրբեջանի հարցման համաձայն: Պաշտոնական Բաքուն բլոգերին «սև ցուցակի» մեջ էր ներառել առանց իրենց հետ համաձայնեցնելու Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն այցելելու պատճառով: ԲելառուսիԳերագույնդատարանը 2017թվականիփետրվարի 7-ինմերժելէրԼապշինիբողոքը՝կապվածԲելառուսիԳլխավորդատախազությանորոշմանհետ,որովԼապշինըպետքէարտահանձնվերԱդրբեջան:ԼապշինընույնօրըհատուկչվերթովտեղափոխվելէրՄինսկիցԲաքու`պետականանվտանգությանծառայությանաշխատակիցներիուղեկցությամբ: ԾանրհանցագործություններըքննողԲաքվիդատարանումհուլիսի 20-ինհրապարակվելէրՌԴևԻսրայելիքաղաքացիբլոգերի գործովդատավճիռ. նա դատապարտվել էր 3 տարվա ազատազրկման: 2017թվականի սեպտեմբերի 11-ին Իլհամ Ալիևը Լապշինին ներում է շնորհել: