Պոլսո Հայոց պատրիարքարանի բակում նոր խաչքարեր են տեղադրվել 

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պոլսո Հայոց պատրիարքարանի բակում տեղադրվել են նոր խաչքարեր, որոնք տարվել էին Հայաստանից:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկանում ենք Պոլսո Հայոց պատրիարքության «Ֆեյսբուք»-ի էջից:

Խաչքարերը հունվարի 9-ին օծվել են Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդ Բարձր Տ. Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի կողմից:

Խաչքարերի պատրաստումը հովանավորել է սասունցի բարերար Քրիստիան Գելիջին:

Հայերեն العربية English