Տարածաշրջանային

Amnesty International-ը Ադրբեջանի իշխանություններից պահանջել է անհապաղ ազատ արձակել հայտնի քաղբանտարկյալին

2 րոպեի ընթերցում

Amnesty International-ը Ադրբեջանի իշխանություններից պահանջել է անհապաղ ազատ արձակել հայտնի քաղբանտարկյալին

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ամնեսթի ինթերնեյշնլ» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը պաշտոնական Բաքվից պահանջել է անհապաղ ազատ արձակել քաղբանտարկյալ, բլոգեր Մեհման Հուսեյնովին:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է «Թուրան» լրատվական գործակալությունը:

Կազմակերպությունը նաև անհանգստություն է հայտնել բլոգերի հացադուլ իրականացնելու հանգամանքի վերաբերյալ:

Բլոգերը 15 օր շարունակ հացադուլ է իրականացնում ի նշան բողոքի իր դեմ հարուցված նոր կեղծ մեղադրանքի դեմ, ինչի համաձայն՝ նրան սպառնում է ևս 7 տարվա ազատազրկում:

Ադրբեջանական իշխանությունների հերթական շինծու մեղադրանքի համաձայն՝ բլոգերն իբր ծեծի է ենթարկել կալանավայրի հսկիչներից մեկին:

Հունվարի 10-ին ադրբեջանցի մի քանի ակտիվիստներ Բեռլինում Ադրբեջանի դեսպանատան դիմաց վրան են տեղադրելու, որտեղ պետք է տեղավորվեն հացադուլ իրականացնող ակտիվիստները:

Հացադուլ իրականացնողներն իրենց բողոքն են հայտնելու Ադրբեջանի իշխանությունների կողմից քաղբանտարկյալների իրավունքների շարունակական խախտման վերաբերյալ: Ակցիայի մասնակիցները, մասնավորապես, ընդգծելու են ադրբեջանցի բլոգեր, քաղբանտարկյալ Մեհման Հուսեյնովի նկատմամբ իրականցվող իրավախախտումները, որոնց արդյունքում Հուսեյնովը բանտում հացադուլ էր սկսել:

Հացադուլին մասնակցելու են տասնյակ ադրբեջանցի քաղաքական վտարանդիներ, որոնք բնակվում են Եվրոպայում:

Բաքվում ի պաշտպանություն բլոգերի հացադուլ են իրականացնում նաև ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակցության մի շարք անդամներ:

Ադրբեջանը մերժել է Լոնդոնում Փաշինյան-Ալիև հանդիպում անցկացնելու՝ հայկական կողմի առաջարկը

Քաղաքականություն

Ադրբեջանը մերժել է Լոնդոնում Փաշինյան-Ալիև հանդիպում անցկացնելու՝ հայկական կողմի առաջարկը

Իրանը նպատակ ունի վերականգնել միջուկային գործարքը

Տարածաշրջանային

Իրանը նպատակ ունի վերականգնել միջուկային գործարքը

Կենտրոնական Ասիայի երկրների և Ադրբեջանի պաշտպանության նախարարները հետևել են Ղազախստանում անցկացվող զորավարժություններին

Ադրբեջան

Կենտրոնական Ասիայի երկրների և Ադրբեջանի պաշտպանության նախարարները հետևել են Ղազախստանում անցկացվող զորավարժություններին

Թեհրանում վերաբացվել է Ադրբեջանի դեսպանատունը

Տարածաշրջանային

Թեհրանում վերաբացվել է Ադրբեջանի դեսպանատունը

Երբ երկխոսում եք, կրակելու ժամանակ չունեք. Իրանը լավատես է ՀՀ-Ադրբեջան խաղաղության գործընթացի հարցում. ԻԻՀ դեսպան

Արտաքին քաղաքականություն

Երբ երկխոսում եք, կրակելու ժամանակ չունեք. Իրանը լավատես է ՀՀ-Ադրբեջան խաղաղության գործընթացի հարցում. ԻԻՀ դեսպան

Հայաստանի հետ սահմանի խզումը Իրանի համար կարմիր գիծ է. ԻԻՀ դեսպան Մեհդի Սոբհանի

Արտաքին քաղաքականություն

Հայաստանի հետ սահմանի խզումը Իրանի համար կարմիր գիծ է. ԻԻՀ դեսպան Մեհդի Սոբհանի

Իրանն ամեն ինչ կանի, որ տարածաշրջանում պատերազմ չլինի. դեսպան Սոբհանի

Արտաքին քաղաքականություն

Իրանն ամեն ինչ կանի, որ տարածաշրջանում պատերազմ չլինի. դեսպան Սոբհանի

Շինծու մեղադրանքների հիման վրա Ադրբեջանը Ռաշիդ Բեգլարյանին դատապարտեց 15 տարվա ազատազրկման

Իրավունք

Շինծու մեղադրանքների հիման վրա Ադրբեջանը Ռաշիդ Բեգլարյանին դատապարտեց 15 տարվա ազատազրկման

Մակրոնը Էրդողանի հետ զրույցում կարևորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավորինս արագ խաղաղության պայմանագիր կնքելու հանգամանքը

Քաղաքականություն

Մակրոնը Էրդողանի հետ զրույցում կարևորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավորինս արագ խաղաղության պայմանագիր կնքելու հանգամանքը

Բաքվում շինծու մեղադրանքների հիման վրա ընթանում է Ռաշիդ Բեգլարյանի դատավարությունը

Իրավունք

Բաքվում շինծու մեղադրանքների հիման վրա ընթանում է Ռաշիդ Բեգլարյանի դատավարությունը

Թուրքիայի նախագահը հույս է հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև շուտով խաղաղության համաձայնագիր կստորագրվի

Քաղաքականություն

Թուրքիայի նախագահը հույս է հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև շուտով խաղաղության համաձայնագիր կստորագրվի

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում