Տարածաշրջանային

ՀՀ առողջապահության նախարարը վրացի գործընկերոջ հետ քննարկել է Վրաստանում սուր շնչական վարակների սեզոնային իրավիճակը

2 րոպեի ընթերցում

ՀՀ առողջապահության նախարարը վրացի գործընկերոջ հետ քննարկել է Վրաստանում սուր շնչական վարակների սեզոնային իրավիճակը

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆՎԱՐԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը Վրաստանի իր գործընկեր Դավիթ Սերգեենկոյի հետ հեռախոսազրույց է ունեցել Վրաստանում սուր շնչական վարակներով հիվանդացության հետ կապված։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախարարի պաշտոնակատարը այս մասին գրել է ֆեյսբուքի իր էջում: «Նա ինձ տեղեկացրեց, որ իրավիճակը գտնվում է վերահսկողության տակ և համապատասխանում է սեզոնին։ Նաև տեղեկացրեց, որ արդեն կա հիվանդացության անկման միտում։ Մեր համապատասխան ստորաբաժանումները մշտական կապի մեջ են իրար հետ և անհրաժեշտության դեպքում ձեռնարկում են համապատասխան հակահամաճարակային միջոցառումներ»,-նշված է գրառման մեջ։

Արսեն Թորոսյանը կոչ է արել հիվանդանալու դեպքում դիմել տեղամասային պոլիկլինիկա, ինչպես նաև հիվանդ երեխաներին չուղարկել մանկապարտեզ կամ դպրոց, որպեսզի նրանք կարողանան առողջանալ և չվարակել մյուսներին։ «Դրանով մենք կկանխենք սուր շնչական վարակների հետագա տարածումը»,-գրել է նա։

Դպրոցների աշակերտների, մանկավարժների առողջության ու անվտանգության ապահովման նկատառումներով՝ Վրաստանի կրթության նախարարությունը, հանրապետության առողջապահության նախարարության խորհրդատվությամբ, որոշում Է ընդունել երկարացնել դպրոցական արձակուրդները մինչեւ հունվարի 18-ը ներառյալ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում