Տնտեսություն

Զբոսաշրջության կոմիտեն նոր նախագահ կունենա

1 րոպեի ընթերցում

 Զբոսաշրջության կոմիտեն նոր նախագահ կունենա

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությանԶբոսաշրջության կոմիտեն նոր ղեկավար կունենա: Հռիփսիմե Գրիգորյանը, ով ՀՀ վարչապետի 2018թ. հունիսի 11-ի որոշմամբ նշանակվել էր կոմիտեի նախագահ, ներկայացված կլինի 7-րդ գումարման Ազգային ժողովում՝որպես «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր:

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության մամուլի խոսնակ Աննա Օհանյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց, որ զբոսաշրջության կոմիտեի նախագահն նշանակվում է նախարարի առաջարկով՝ վարչապետի որոշմամբ: «Այս պահին դեռ թեկնածություններ չեն քննարկվում, քանի որ կառավարության կառուցվածքը և կազմը ձևավորված չեն»,-ասաց նա:

Հռիփսիմե Գրիգորյանը 2016-ից ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի դոնորների հետ կապերի համակարգողն էր, մարքեթինգի խթանման վարչության խորհրդական։ Կոմիտեի նախագահի պաշտոնում նա փոխարինում էր Զարմինե Զեյթունցյանին։

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում