Սպորտ

Ձյուդոիստները տարին մեկնարկում են ավստրիական հավաքով 

1 րոպեի ընթերցում

Ձյուդոիստները տարին մեկնարկում են ավստրիական հավաքով 

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի առաջատար ձյուդոիստները հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Նազարյանի հետ ուսումնամարզական հավաք են անցկացնում Ավստրիայում:

Այս մասին «Արմենպրես»-ի Ավստրիայից հեռախոսով հայտնեց Նազարյանը: 10-օրյա ուսումնամարզական հավաքին մասնակցում են աշխարհի մոտ 50 ուժեղագույն ընտրանիներ: Հայաստանի թիմի կազմում հավաքին մասնակցում են Ֆերդինանտ Կարապետյանը և Արսեն Խանջյանը:

«Ամեն տարվա մեկնարկին Ավստրիայի և Շվեյցարիայի սահմանին միջազգային բազայում բոլոր ուժեղագույն թիմերը հավաքի են մասնակցում»,-շեշտեց Նազարյանը: Հավաքականի անդամները հունվարին կմասնակցեն երկու միջազգային մրցաշարերի Իսրայելում և Պորտուգալիայում:

Ուսումնամարզական հավաքը կձգվի 10 օր: Իսկ հունվարի 18-ին մեր թիմը հավաք կանցկացնի Երևանում:

Վարվառա Հայրապետյան

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում