Մարզային

Գյումրիում 5 ամսական երեխայի մահվան դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում

1 րոպեի ընթերցում

Գյումրիում 5 ամսական երեխայի մահվան դեպքի առթիվ նյութեր  են նախապատրաստվում

ԳՅՈՒՄՐԻ, 7 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրիում 5 ամսական երեխայի մահվան դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը` փաստելով, որ նյութերը նախապատրաստվում են երեխայի հոր հաղորդագրության հիման վրա: «Շիրակի մարզի քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում: Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն՝ մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Օրենքով նախատեսված նյութերի նախապատրաստման թույլատրելի ժամկետը լրանալուց հետո կկայացվիքրեական գործ հարուցելու կամ մերժելու մասին որոշում: Փորձաքննության եզրակացության արդյունքներից ելնելով՝ կհստակեցվի, թե որն է եղել փոքրիկի մահվան պատճառը: Բժիշկների կողմից ենթադրյալ չարաշահումներ կատարելու կամ բացթողումներ կատարելու հարցերը պարզելու համար ևս անհրաժեշտ է փորձաքննության եզրակացություն»,-նշեց դատախազը հավելելով,որ այս պահին այլ հանգամանքեր դեռ պարզված չեն:

Դեպքը գրանցվել էր հունվարի 5-ին «Գյումրու Մոր ու մանկան ավստրիական մանկական հիվանդանոց»-ում: Երեխայի հայրը հաղորդագրություն էր ներկայացրել, որ երեխայի մահը տվյալ բուժհաստատության բուժանձնակազմի անփութության պատճառով է գրանցվել:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում