Գեղարքունիքի մարզում հունվարի 1-3-ին ծնվել է 20 երեխա
1 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 3 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզում հունվարի 1-3-ին լույս աշխարհ է եկել 20 երեխա: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզի ծննդօգնություն ցուցաբերող կազմակերպություններից, հունվարի 1-3-ին առավել քանակի ծնունդներ՝ 15, գրանցվել է Մարտունու ծննդատանը: Այստեղ 7 ծնունդ գրանցվել է հունվարի 1-ին, 6-ը՝ հունվարի 2-ին, 2-ը՝ հունվարի 3-ի կեսօրվա դրությամբ:
Գավառի բժշկական կենտրոնում նույն ժամանակահատվածում գրանցվել է 1 ծնունդ: Սևանի բժշկական կենտրոնում 1 ծնունդ գրանցվել է հունվարի 1-ին, մեկ ծնունդ՝ հունվարի 2-ին:
Վարդենիսի բժշկական կենտրոնում ևս 1 ծնունդ գրանցվել է հունվարի 1-ին, 1 ծնունդ՝ հունվարի 2-ին: Ճամբարակի առողջության կենտրոնում նշյալ ժամանակահատվածում ծնունդ չի գրանցվել: