Հասարակական

Մենք ստեղծելու ենք նոր քաղաք. Հայկ Մարությանն ուղերձ է հղել Ամանորի և Սուրբ ծննդյան տոների առիթով

4 րոպեի ընթերցում

Մենք ստեղծելու ենք նոր քաղաք. Հայկ Մարությանն ուղերձ է հղել Ամանորի և Սուրբ ծննդյան տոների առիթով

ԵՐԵՎԱՆ, 30 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի ուղերձ է հղել Ամանորի և Սուրբ ծննդյան տոների առիթով։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ուղերձում նշված է.

«Սիրելի երևանցիներ,

Տոնական օրերը լավ առիթ են, որ ընկերներով ու հարազատներով հավաքվենք մի տանիքի տակ, հիշենք մեզ իրար կապող գեղեցիկ պատմություններն ու միմյանց ջերմ խոսքեր ասենք՝ մեկ անգամ ևս հաստատելով, թե որքան թանկ ենք մեկս մյուսի համար: Այսօր, այս պայծառ տոնին ուզում եմ մի փոքր խոսել մեր փառահեղ մայրաքաղաքի՝ Երևանի մասին:

Մենք իսկապես բացառիկ քաղաքում ենք ապրում: Քաղաք, որն իր վրա կրում է երկար ու ձիգ դարերի կնիքը, բայց նաև անընդհատ ձգտում է դեպի ապագան՝ ջանալով քայլել ժամանակին համընթաց: Մեր քաղաքն իր կենցաղով ու ճարտարապետությամբ խիստ հայկական է, բայց նաև իրեն է վերցրել համաշխարհային մշակույթի լավագույն փորձը: Իր թաղերի ու փողոցների անվանումների մեջ այս քաղաքն ամփոփում է աշխարհասփյուռ հայության՝ հայրենիքում մեկտեղվելու երազանքը: Միաժամանակ, մենք հրապարակներ, պողոտաներ ու պուրակներ ենք անվանակոչել բարեկամ երկրների ու քաղաքների, օտարերկրացի արվեստի ու գիտության գործիչների պատվին՝ ի նշան սիրո, երախտագիտության ու համերաշխության: Եվ ամեն օր ու ամեն ժամ՝ մեր կենցաղում, աշխատավայրում կամ հանգստի ժամին մենք ապրում ենք այն հաճելի գիտակցմամբ, որ մենք այս հզոր երկրի մայրաքաղաքի բնակիչներ ենք: Դա իրոք հաճելի, բայց պարտավորեցնող զգացողություն է:

Այո, մենք ուղղակի պարտավոր ենք արժանի լինելու այս քաղաքին՝ 2800-ամյա Էրեբունի-Երևանին: Եվ ես վստահ եմ, որ իրար հետ 2018-ին սկսած գործը շարունակելու ենք 2019-ին և գալիք մի քանի տարիներին, այնպես, ինչպես պայմանավորվել ենք:

Մենք փայփայելու ենք մեր քաղաքի անցյալը՝ աչքի լույսի պես պահելով նրա պատմական դեմքը, խնամելով ամեն մի քարը, միեւնույն ժամանակ մենք ստեղծելու ենք նոր քաղաք՝ հարմարավետ, անվտանգ ու ժամանակակից:

Ուզում եմ շնորհավորել մեր քաղաքի բնակիչներին, նրանց, ովքեր իրենց ամենօրյա ներկայությամբ լցնում են Երևանը՝ կիսելով նրա հոգսերն ու կառուցելով նրա ապագան: Շնորհավորում եմ նաև մեր քաղաքի ժամանակավոր բնակիչներին, որոնք մեզ հյուրընկալվել են ուսման, աշխատանքի կամ հանգստի բերումով: Ձեր ներկայությունը մեզ մի՛շտ հաճելի է: Շնորհավորում եմ մեր քաղաքի նախկին կամ առա՛յժմ նախկին բնակիչներին, նրանց, ովքեր տարբեր հանգամանքների բերումով հաստատվել են աշխարհի տարբեր քաղաքներում, բայց միշտ իրենց սրտի մեջ ամուր պահում են հարազատ քաղաքի ջերմությունն ու անգամ տասնյակ տարիների բաժանումից հետո իրենց երևանցի են համարում: Մեր քաղաքի երգիչն ասում է. «Ես քեզ սիրում եմ, էս խոսքերը ասում եմ քեզ, իմ Էրեվան, արժեր հասնել աշխարհի ծերը, որ էս բառերը հասկանամ»: Աշխարհի տարբեր ծայրերում ապրող երևանցիներ, իմացեք, որ մենք ամեն օր սպասում ենք ձեզ ու պահում ենք ձեր տեղը:

Շնորհավորում եմ հատկապես Երևանի փոքրիկ քաղաքացիներին, մեր երեխաներին, նրանց, ովքեր այս տարի առաջին անգամ են հաղորդակցվում Ամանորի հեքիաթին: Մենք ամեն ինչ անելու ենք, որ ձեր հեքիաթը շարունակական լինի:

Սիրելի երևանցիներ,

անցնող տարին պայքարի, հպարտության, հաղթանակի ու ցնծության տարի էր: Վստահ եմ, որ հաջորդ՝ 2019 թվականը նպատակասլացության, ստեղծագործ ու արդյունավետ աշխատանքի տարի է լինելու:

Բարձր տրամադրություն եմ մաղթում բոլորիս, թող հաջողությունն ու Աստծո օրհնությունը ուղեկցի մեզ ամբողջ տարվա ընթացքում:

Ամեն ինչ լավ է լինելու։

Շնորհավորում եմ»։

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը մանրամասներ է հայտնել Աղվերանի հյուրանոցներից մեկի անցակետում տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ

Հասարակական

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը մանրամասներ է հայտնել Աղվերանի հյուրանոցներից մեկի անցակետում տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ

Աղվերանի հյուրանոցներից մեկի պահակակետում պայթյունի հետևանքով մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոց

Հասարակական

Աղվերանի հյուրանոցներից մեկի պահակակետում պայթյունի հետևանքով մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոց

ENNHRI-ը հայտարարություն է տարածել ՀՀ ՄԻՊ-ի նկատմամբ քաղաքական գործիչների կողմից սպառնալիքների և հարձակումների առնչությամբ

Հասարակական

ENNHRI-ը հայտարարություն է տարածել ՀՀ ՄԻՊ-ի նկատմամբ քաղաքական գործիչների կողմից սպառնալիքների և հարձակումների առնչությամբ

ՀՀ Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղար Նելլի Ղուլյանը դադարեցնում է աշխատանքն այդ պաշտոնում

Հասարակական

ՀՀ Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղար Նելլի Ղուլյանը դադարեցնում է աշխատանքն այդ պաշտոնում

Նախաքննությամբ պարզվում են 4 մարդու կյանք խլած ավտովթարին հանգեցրած գործոնները. ՀՀ քննչական կոմիտե

Հասարակական

Նախաքննությամբ պարզվում են 4 մարդու կյանք խլած ավտովթարին հանգեցրած գործոնները. ՀՀ քննչական կոմիտե

Արմավիրի մարզի Ծաղկալանջ գյուղում ավտոմեքենա է այրվել

Հասարակական

Արմավիրի մարզի Ծաղկալանջ գյուղում ավտոմեքենա է այրվել

Վայոց ձորի մարզի Գետափ-Մարտունի ավտոճանապարհին հողաշերտի փլվածքը մաքրվել է, ճանապարհը երկկողմանի երթևեկելի է

Հասարակական

Վայոց ձորի մարզի Գետափ-Մարտունի ավտոճանապարհին հողաշերտի փլվածքը մաքրվել է, ճանապարհը երկկողմանի երթևեկելի է

«Հայկական Ավիաուղիներ»-ը կթռչեն Ուֆա

Հասարակական

«Հայկական Ավիաուղիներ»-ը կթռչեն Ուֆա

ՃՏՊ Գորիս-Խնձորեսկ ավտոճանապարհին. կան տուժածներ և զոհ

Հասարակական

ՃՏՊ Գորիս-Խնձորեսկ ավտոճանապարհին. կան տուժածներ և զոհ

Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով բուժօգնության է դիմել 79 քաղաքացիական անձ և ոստիկան

Հասարակական

Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով բուժօգնության է դիմել 79 քաղաքացիական անձ և ոստիկան

Եթե պարզվի, որ օրենքից դուրս որևէ բան է եղել, կտրվի համապատասխան արձագանք. Փաշինյանը՝ ոստիկանների գործողությունների մասին

Հասարակական

Եթե պարզվի, որ օրենքից դուրս որևէ բան է եղել, կտրվի համապատասխան արձագանք. Փաշինյանը՝ ոստիկանների գործողությունների մասին

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում