Հակոբ Արշակյանն ընդունել է «Հյուսիս-հարավ» ներդրումային ծրագրի ենթակապալառու կազմակերպությունների ղեկավարներին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը դեկտեմբերի 27-ին ընդունել է «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի» ենթակապալառու կազմակերպությունների ղեկավարներին, որոնց աշխատակիցները փակել էին Երևան-Թալին ճանապարհահատվածը և պահանջում էին, որպեսզի ծրագրի կապալառու «Կորսան Կորվիամ Կոնստրուկսյոն Էս Ա» ընկերությունը վճարի ենթակապալառուներին, որոնք էլ իրենց հերթին վճարեն օգոստոսից չվճարված աշխատավարձերը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից, հանդիպմանը ներկա էին նաև նախարարի տեղակալ Բագրատ Բադալյանը և «Ծրագրերի իրականացման գրասենյակի» պատասխանատուները։

Պարզաբանվեց, որ նախարարությունը բարձրացված խնդրի կարգավորմանն ուղղված համապատասխան իրավական մեխանիզմներ չունի, այն չի գտնվում նախարարության անմիջական պատասխանատվության տիրույթում։

Նշվեց, որ աշխատանքների պատվիրատուն՝ նախարարությունը, կապալառու «Կորսան Կորվիամ Կոնստրուկսյոն Էս Ա» ընկերության հանդեպ կատարել է աշխատանքների վճարումների հետ կապված իր պայմանագրային պարտավորությունները:

Հակոբ Արշակյանը, ընդգծելով իր մտահոգությունը ստեղծված իրադրության շուրջ, նշեց, որ չնայած խնդիրը պետական մարմնի աշխատանքի արդյունքում չի առաջացել, նախարարությունն իր լիազորությունների շրջանակներում քայլեր կձեռնարկի աջակցելու խնդրի կարգավորմանը:

Հայերեն Русский

Մեդալ նվաճելու ձգտումը մեծ էր. ՀՀ հավաքականն ամփոփել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Մ-17 աշխարհի առաջնության արդյունքները

ԵԹԿՊԻ-ի ուսանողները մասնակցել են Avignon Off միջազգային թատերական փառատոնին

«Մնա» ներկայացումը՝ Ստանիսլավսկու անվան թատրոնում. կայացել է սպասված բեմադրության առաջնախաղը

Իրանի խորհրդարանի խոսնակը վստահ է՝ ԱՄՆ-ն կվճարի իրանցի խաղաղ բնակիչների մահվան համար

Պակիստանում ածխի հանքահորի փլուզման զոհերի թիվը հասել է 34-ի

Հայաստանում կսահմանվեն աղետների մասին տեղեկությունների փոխանցման հստակ ժամկետներ

Ծաղկաձորում հյուրանոցային համալիրում ՊԵԿ-ը բացահայտել է շուրջ 78 մլն ՀՀ դրամի թաքցված հարկային պարտավորություններ

Գետերի վարարումների ժամանակ առաջացած ավելցուկային ջուրը որոշ դեպքերում անհատույց կտրամադրվի ոռոգման համար

Թրամփը վստահ չէ Կիևին Patriot համակարգերի համար հրթիռներ արտադրելու լիցենզիա տալու հարցում

ՀՏԶՀ-ի պատվիրատվությամբ Բյուրակնում կառուցվում է ժամանակակից կրթահամալիր. պետության ներդրումը կազմում է 1,7 միլիարդ դրամ